USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալեն Սիմոնյանի տարերքը. ո՞վ է վերցրել 5 միլիարդը
2020-12-08 14:02:00
Տպել Տպել

Սերժ Սարգսյան-Ալեքսանդր Լուկաշենկո դիալոգի ձայնագրությունը Հայաստանի տեղեկատվական դաշտը բառացիորեն պայթեցրել է՝ զրոյացնելով նաև իշխանական քարոզչամեքենայի՝ այս օրերին առավել ակտիվորեն շրջանառած թեզի էֆեկտը:

Ինչպես հայտնի է, կապիտուլյացիոն փաստաթղթի ի հայտ գալուց ի վեր իշխանությունները, փորձելով ինչ-որ կերպ մեղմել հասարակական հուժկու արձագանքն ու քննադատությունների տարափը, շրջանառության մեջ դրեցին «Սերժն է հողերը 5մլրդ-ով ծախել թուրքին» թեզը՝ իրենք իրենց մատուցելով՝ Սերժի զոհ:
Հիմա, փաստորեն, ձայնագրությունը գալիս է ապացուցելու, որ իրականությունը բոլորովին հակառակն է: Սերժ Սարգսյանը, մերժելով Լուկաշենկոյի տխրահռչակ առաջարկությունը, դեռ մի բան էլ ինքն է առաջարկել Ալիևին 6մլրդ դոլար՝ տարածքների հետ վերադարձնելու մտքից հրաժարվելու համար:
Ալեն Սիմոնյանն, ով, ինչպես հայտնի է, Փաշինյանի ծանր հրետանիներից մեկն է, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իրեն հատուկ ոճով փորձելով կրուտիտ լինել ու «թոզ փչել» հասարակության աչքերին, հայտարարել է, որ իրականում հողերի հանձնման քարտեզը վաղուց գծված էր, և միակ բանը, որ ներկայիս իշխանություններն արել են, նախկինների լուծը տանելն է եղել: Ի դեպ՝ սա այն նույն Ալեն Սիմոնյանն է, ով պարբերաբար հայտարարում էր, թե հայկական կողմը պատրաստ է ցավոտ զիջումների:
Արձագանքելով վերոհիշյալ ձայնագրությանը՝ Սիմոնյանը հայտարարել էր, թե իրեն չեն հետաքրքրում ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Լուկաշենկոն:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, գրեթե անմիջապես հայտարարեց, որ ինքը բանակցային պրոցեսը սկսելու է զրոյական կետից: Դրանով վարչապետն, ըստ էության, ջնջում էր բանակցային ողջ պատմության ընթացքում ձեռք բերվածն ու «հեղափոխություն» իրականացնում մի գործընթացում, որից քիչ բան էր հասկանում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Առողջ բանականությունը հուշում էր, որ այդ զրոյացումը պետք է լիներ ոչ թե ի վնաս, այլ հօգուտ հայկական կողմի և պետք է հանգեցներ ոչ թե հետընթացի, այլ երաշխավորեր առաջընթաց:
Ստացվեց, սակայն, այնպես, որ Փաշինյանի առաջ քաշած թեզը, թե լուծումը պետք է բավարարի երեք կողմերին միանգամից՝ հայկական կողմին, արցախցիներին ու ադրբեջանցիներին, իրականում մանիպուլյատիվ հնարք էր՝ այդ թվում նաև հայ հանրությանը խորը թմբիրի մեջ գցելու: «Ինչ ուզում այն էլ բանակցում ենք»-ը ողբերգություն դարձավ հայության գլխին, և հիմա ունենք այն ինչ ունենք, իսկ ավելի ճիշտ՝ չունենք այն, ինչ կարող էինք ունենալ, եթե Հայաստանում տեղի չունենային 2018-ի հայտնի իրադարձությունները:
Հիմա այս ամենն իմանալով ՝ ի՞նչ «կրուտիտներ» է փորձում հյուսել Ալեն Սիմոնյանը:
Ինչպե՞ս կարելի է լկտիաբար տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդել նախկինների վրա, եթե հայտարարվում էր, որ բանակցությունները սկսվելու են զրոյական կետից:
Այսինքն՝ եթե անգամ մի պահ երևակայենք էլ, որ Սերժը հողերը ծախել էր, ապա զրոյական կետից սկսելն ինքնին ենթադրում էր, որ այդ գործարքը Փաշինյանը չեղարկելու էր՝ առաջ տանելով ոչ թե սեփական գրպանի, այլ պետության շահերը: Եվ ուրեմն՝ է՛լ ի՞նչ նախկիններ, ի՞նչ Սերժ Սարգսյան կամ Լուկաշենկո…
Սիմոնյան Ալենն, իհարկե, առաջին անգամ չէ, որ փորձում է սևերես եղած շեֆին լավամարդ դարձնել կամ կատարել նրա անձնական փիառշիկի դերը: Առավել մտահոգիչ պետք է համարել այն, որ նույնիսկ այսքանից հետո էլ, հայության ու Հայաստանի գլխին եկած արհավիրքից հետո էլ հասարակության ներսում գտնվում են մարդիկ, ովքեր ոչ միայն դեմ չեն հանդես գալիս իմքայլականների իշխանությանն, այլև բաձրացնում են մի հիմար հարց՝ եթե ոչ Փաշինյանն, ապա ո՞վ:
Կփորձե՞ր արդյոք Ալեն Սիմոնյանն արդարացնել սեփական շեֆին ամեն գնով, եթե չլիներ հասարակական այն շերտը, որն այսօր պատրաստ է համակերպվել Արցախի անվերադարձ կորստի հետ, միայն թե ամեն օր լսի ու տեսնի Նիկոլ Փաշինյանին:
Վստահաբար՝ ոչ:
Ալեն Սիոնյանը մկան ծակին հազար թուման պետք է տար, չիմանար՝ որտեղ թաղել գլուխն, մինչդեռ այժմ դեռ համարձակություն ունեն իրենց հանցանքները փաթաթել այլոց վզին, նույնիսկ այն դեպքում, երբ փաստական ապացույցները վկայում են, որ ոչ մի հակազգային գործարք տեղի չի ունեցել, և դեռ Սերժ Սրագսյանն է փող առաջարկել ազերիներին՝ հողերից ձեռք քաշելու դիմաց:
Իսկ ի՞նչ, եթե Նիկոլ Փաշինյանն է այդ 5մլրդ-ը վերցրել…

Այս նյութը դիտել են - 1185 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook