USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օրենսդիր իշխանության բռնազավթման տարելիցի և ընդդիմության հերթական հանրահավաքի խորհրդանշական զուգադիպությունը
2020-12-08 21:23:00
Տպել Տպել
Այսօր երեկոյան ԱԺ-ի դիմաց տեղի կունենա գերագույն գլխավոր հողատուի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը:
Խորհրդանշական կերպով կամ զուտ պատահական զուգադիպությամբ դա համընկնում է թավշյա քայլառաստների կողմից Հայաստանի օրենսդիր իշխանության բռնազավթման երկրորդ տարելիցին:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրությունների արդյունքում նախապես մշակված ծրագրով ձևավորվեց խորհրդարանական այնպիսի մեծամասնություն, որի օգնությամբ գործող իշխանություններին հաջողվեց բռնազավթել իշխանության մյուս ինստիտուտները և երկու տարի շարունակ ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը, ընդունել ցանկացած օրենք ու կայացնել ցանկացած որոշում, որը բնական կերպով հանգեցրեց միասնական հայրենիքի շուրջ 25 տոկոսի վաճառքին, շուրջ 5000 զոհերի, բազմահազար վիրավորների ու տասնյակ հազարավոր անօթևանների և ամենակարևորը մի ամբողջ ժողովրդի արժանապատվության խաթարման:
ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունների արդյունքները հիմք ընդունելով ժողովրդի 80 տոկոսի աջակցությունը վայելելու թեման թավշյա քայլառաստների ու նրանց ղեկավարող գերագույն գլխավոր ստախոսի կողմից ստեղծված ու ժամանակ առ ժամանակ շահարկված հերթական միֆն է:
Այսպես կոչված հեղափոխության էյֆորիայի ազդեցության ներքո տեղի ունեցած ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 2,573,779 քաղաքացիների միայն 48.63 տոկոսը կամ 1,261,105 քաղաքացի: Իհարկե ընտրություններին մասնակցողների 70.42 տոկոսը (884,864) իր ձայնը տվեց «Իմ քայլը դաշինիք»-ին, սակայն իրականության մեջ թավշյա իշխանություններին ընտրեց ու նրան վստահեց Հայաստանի ժողովրդի ընդամենը 34.37 տոկոսը:
Փաստորեն շուրջ երկու տարի Հայաստանի ժողովրդի ճակատագրի մասին նույն ժողովրդի անունը չարաշահելով որոշում է կայացրել ու այսօր էլ շարունակում է որոշում կայացնել քաղաքական մի ուժ, որը «հետհեղափոխական» էյֆորիայի ամենաթեժ պայմաններում նույնիսկ վայելել է ժողովրդի ընդամենը 34 տոկոսի վստահությունը:
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ն ու հատկապես նրա իմքայլական պատգամավորներն այս պահին ունեն բացառիկ հնարավորություն սրբագրելու իրենց թույլ տված կոպիտ սխալներից գոնե մեկը և ենթարկվելով ժողովրդի «իրական» մեծամասնության պահանջին վերցնելու քայլ, որը կարող է մասամբ վերականգնել մեր ժողովրդի խաթարված արժանապատվությունը:
Նման հնարավորություն նրանց միշտ չէ, որ տրվելու է:
Այս նյութը դիտել են - 1104 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook