USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սիրելի՛ հայրենակից քեզ խաբեցին. Քո ձեռքով Նիկոլ Փաշինյանին դրեցին ղեկավար և նետեցին թուրքի գիրկը
2020-12-16 09:55:00
Տպել Տպել
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր ընկնելով իրենց շահի հետևից Հայաստան են մտել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները: Նրանցից ոմանք պատրաստ են մեզ քշել մեր այս մի բուռ հողից, ոմանք պատրաստ են տեսնել թե ինչպես մեզ թուրքը կկոտորի, և դա մենք տեսնում ենք ամեն օր:
Սիրելի՛ հայրենակից քեզ խաբեցին: Քո ձեռքով Նիկոլ Փաշինյանին դրեցին ղեկավար և նետեցին թուրքի գիրկը, որ արագ-արագ իսպառ հայաթափվի մեր մի բուռ հոշոտված հայրենիքը:
Չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է ավելի քան մեկ ամիս: Այս անցած ժամանակահատվածում կարող ենք հստակ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ հայ հանրության կողմից ճանաչվել է որպես և գործակալ և դավաճան:
Հայ հանրությունը նրան դատելու և դատապարտելու համար ցուցադրում է ընգծված դիրքորոշում:
Հայ հանրության ակտիվ մասը փողոցում բողոքի երթերի, հանրահավաքների և անհնազադության գործողություններ է իրականացնում: Սակայն պետք է նշենք, որ այդ գործողությունները բավարար չեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու և մեկուսացնելու համար:
Անհրաժեշտ է անցկացնել միաժամանակ և մի քանի օր շարունակ գործադուլներ և պահանջել ՀՀ իրավապահ մարմիններից կատարել իրենց ծառայողական պարտականությունները` Նիկոլ Փաշինյանի կողմից պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով, նրան ձեռբակալել և մեղադրանք առաջադրել:
Այլ կերպ Նիկոլ Փաշինյանը և նրա հովանավորները, նրա պաշտոնավարման ժամկետները կերկարացնեն, կերակարցնեն որպեսզի մենք հյուծվենք և թևաթափ լինենք։ Իսկ այդ ընթացքում ինչպես տեսնում ենք թուրքը մեծաքանակ կուտակում է հավաքել Իգդիրում: Ամեն օր ելումուտ է անում մեր գյուղերում և քաղաքներում: Առևանգում և սպանում է մեր հայրենակիցներին:
Մոտալուտ է լայնածավալ պատերազմի վտանգը, բոլոր հիմքերը առկա են, որ շուտով այն կթակի մեր արդի պետականության արևմտյան սահմանների դարպասները ևս: Մեր զինված ուժերը վերախմբավորման և վերակառուցման կարիք ունեն: Մեր բանակը զենքի և զինվորների համալրման կարիք ունի: Արդեն տեսանելի է, որ գլխավոր շտաբը կադրային կաթված է ապրում: Երևանի վրա «բայրաքթարների» գրոհի հետևանքով չենք բացառում, որ անիշխանության պայմաններում խուճապ կարող է լինել:
Արցախի հանձնումը և մեր բանակի քանդումը Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա նրան պահելը, որպես ՀՀ վարչապետ ունի հատուկ նպատակ՝ մոտ ապագայում զրկել հայերիս արդի հայկական պետականության բոլոր տարրերից:
Ինչպես կեղծվել են բեմադրված պատերազմի 44 օրերը, այնպես էլ այժմ ամեն ինչ կեղծվում է:
Հայաստանի քաղաքական գործիչները, զինվորականները և հոգևորականները պետք է ժողովրդի հետ միասին կաթվածահար անեն Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը և հասնեն նրա ձերբակալությանը:
Նիկոլ Փաշինյանի մեկուսացման հարցը չլուծելու և գործող կառավարությունը չլուծարելու դեպքում անհրաժեշտ է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում գործադիր իշխանություն և ստեղծվում է ժամանակավոր կառավարություն:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
Այս նյութը դիտել են - 1748 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook