USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆՔ
2021-01-19 19:03:00
Տպել Տպել

11-րդ ա դասարանի աշակերտուհի Լյուբա Հակոբջանյանի սրտի խորքում տեղ գտած ծանր ապրումներն ուղեկցում են շատերին, ովքեր լույսի, հույսի հավատով սպասում են...

«Պատերազմական օրերը խորը վերք թողեցին ամեն հայի սրտում: Բոլորի հոգում դրոշմվեցին ցավ, անդառնալիության զգացում... Անցանք այս պատերազմի դժոխքի միջով, ճարահատյալ դուրս եկանք մեր հայրենի բնօրրանից... Սիրտս մղկտում է ցավից: Արտասվախառն ամեն մի բառ գրելով՝ վերապրում եմ պատերազմական օրերը: Մտածում եմ՝ ինչպե՞ս ապրել այս ցավով, ինչպե՞ս ապրել, երբ այսքան զոհեր ունենք, ինչպե՞ս ապրել, երբ կորցրինք հայրենիք, ինչպե՞ս ապրել, երբ ունենք այնքան անհայտ կորած զինվորներ... Հոգիս խռովված է աշխարհից, բոլորից։
Հոկտեմբերի 15... Չարաբաստիկ օր, մորաքրոջս տղան ծառայում էր Սիսիան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում, սակայն պատերազմն սկսելուց հետո նրան տեղափոխում են Արցախ։ Իմ եղբայրը՝ Յուրին, արդեն մեկ տարի և երկու ամսվա ծառայող էր, շատ խելացի, համեստ ու հպարտ երիտասարդ: Տեղափոխվելու մասին ոչինչ չէր ասել նույնիսկ ծնողներին, չէր ասել, որ պատերազմի ամենաթեժ կետում է։ Մի քանի օր շարունակ կռվել են՝ անգամ առանց սնունդ, նույնիսկ ջուր չեն ունեցել, բայց իմ հպարտ ու հայրենասեր եղբայրը նույնիսկ չէր մտածել փախչելու կամ փրկվելու մասին: Այդ օրը լինում է «հետնահանջ մեքենաներով» հրամանը, և անօդաչու սարքը խոցում է այդ մեքենաները։ Մեքենաների պայթյունից եղել են փրկվողներ, ցավոք, կային նաև զոհեր, բայց իմ եղբորից ոչ մի տեղեկություն չունենք... Այդ մասին լսելուց հետո մենք չենք ապրում, ուղղակի գոյատևում ենք։ Չգիտեմ՝ ինչպես բացատրել ապրումներս, երբ անընդհատ ուզում եմ մի լավ լուր լսել... Մինչ ծառայության անցնելը նա իր հարուստ գիտելիքներով ընդունվել է ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ՝ նպատակ ունենալով ուսումը շարունակել Ֆրանսիայում։
Աստվա՛ծ իմ, խնդրում եմ՝ թող հրաշք լինի, եղբորս մասին լավ լուր լսենք, թող կատարվի մեր երազանքը՝ իմ եղբայրը վերադառնա մեզ մոտ, ժպտա բոլորիս իր գեղեցիկ ժպիտով, գրկի ինձ, և ես կրկին զգամ եղբորս ջերմությունը»։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1202 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook