USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԹՈՂ ԱՆԻԾՎԵՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
2021-01-27 20:52:00
Տպել Տպել

7-րդ ա դասարանի աշակերտուհի Աստղիկ Ջավադյանի հոգում պատերազմի մղձավանջն է ու երանելի վերադարձը հայրենի տուն, բայց, ցավոք, ամեն ինչ առաջվանը չէ:

«Այդ օրը վաղ առավոտյան արթնացանք հորս տագնապած ձայնից: Մի պահ չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, սակայն, երբ լսեցի թնդանոթի դղրդյունները, իսկույն վերհիշեցի ապրիլի երկուսի գիշերը: Հայրս բարձր ձայնով մեզ հրահանգեց, որ հագնվենք և շուտ իջնենք մեր տան նկուղը: Մի որոշ ժամանակ արկերի պայթյունների տակ մնացինք նկուղում, հետո ես ու մայրս մեր ազգականի մեքենայով տեղափոխվեցինք Վանք գյուղը, իսկ հայրս մնաց Մարտակերտում, քանի որ նա մեր շրջանի էլեկտրանվտանգության պատասխանատու է:
Սկզբից թվում էր, թե կարճ կտևի, սակայն այդպես չէր: Սեպտեմբերի երեսունին մենք տեղափոխվեցինք Երևան՝ բարեկամի տուն, այնտեղից էլ՝ Ծաղկաձոր: Ամեն տեղ մեզ դիմավորեցին ջերմորեն և գրկաբաց, բայց դա մեզ հոգեպես չէր հանգստացնում: Ամեն պահ մտածում էի հորս, մեր զինվորների և իմ հայրենիքի մասին: Ահասարսուռ լուրեր Արցախի մասին լսելով՝ հուսահատ էինք լինում: Մխիթարվում էինք միայն հորս ձայնը լսելով, ով մեզ միշտ հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ այդպես մինչև այդ խայտառակ փաստաթղթի ստորագրությունը: Դրանից հետո քաոս էր տիրում ամենուր: Բոլորս անհասկանալի դրության մեջ էինք... Բայց ուրախությանս չափ չկար, երբ քառասունվեց օր անց հայրս, անակնկալ մատուցելով, եկավ մեզ տեսակցության: Դեկտեմբերի մեկին մենք վերադարձանք մեր տուն և հասկացանք, որ կյանքը այլևս առաջվանը չէ:
Թող անիծվեն բոլոր պատերազմ հրահրողները, աշխարհի վրա միշտ տիրի խաղաղություն: Խոնարհումս մեր բոլոր նահատակների շիրիմներին»։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1422 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook