- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Խնդիրները, որոնք շարունակում են կուտակվել Հայաստանի շուրջ, և որոնց առաջ բերած փակ շղթան օրեցօր է՛լ ավելի ուժեղ է խեղդում երկիրը, ժամանակի հետ մեկտեղ միայն դառնում են է՛լ ավելի բազմաշերտ ու անլուծելի: Չկա ոչ մի օբյեկտիվ նախադրյալ՝ հուսալու, որ տեսանելի ժամանակահատվածում կարող է որևիցե պրոբլեմ լուծվել, թունելի վերջում լույս երևալ: Ո՛չ թունել է մնացել, ո՛չ էլ՝ լույս:
Պատերազմը չափազանց թանկ նստեց ոչ միայն Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, այլև լիովին ջախջախեց լուսավոր ապագայի վերաբերյալ հանրության շրջանում արթնացած հույսերը, խայտառակեց նորհայաստանյան իրողությունների իրական բնույթն ու էությունը:
Ի՞նչ ունենք այսօր:
Այսօր չունենք ոչինչ, զրկվել ենք անգամ սեփական պատվից կամ, ինչպես ոմանք են սիրում ասել, «թասիբից», և միակ ակնկալիքը, որ կարող ենք ստեղծված իրավիճակում ունենալ, թերևս ակնկալվող իշխանափոխությունից հետո նորմալ առաջնորդ, պետության ղեկավար ունենալն է: Պատմությունը չի հիշում գրեթե մեկ դեպք, երբ թշնամուն պարտված քաղաքական ղեկավարությունը կկարողանար սեփական ձեռքերով պարտության մատնած երկիրը ոտքի կանգնեցնել, տեսլական հրամցնել իր հանրությանը:
Եվ ահա այստեղ է, որ առաջ է գալիս այն՝ Հայաստանի համար այլևս գոյաբանական արժեք ձեռք բերած հարցադրումը, թե ո՞վ կարող է օբյեկտիվորեն հավակնել Հայաստանի վերածնունդը կյանքի կոչողի դերին:
Այսօր շրջանառվում է գեթ մեկ հոգու անուն՝ Ռոբերտ Քոչարյան:
Պատճառները, որ ընդդիմադիր դաշտի հիմնական ֆավորիտը հենց ՀՀ երկրորդ նախագահն է, շատ են, և դրանցից հիմնականը, թերևս, նրա նախագահության շրջանում Հայաստանի արձանագրած աննախադեպ հաջողություններն են:
Փաստ է, որ Քոչարյանին ժառանգեցին պրակտիկորեն ճգնաժամային վիճակում գտնվող երկիր, մինչդեռ ընդամենը մի քանի տարի պահանջվեց երկրորդ նախագահից՝ երկիրը հասցնելու նոր մակարդակի՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական հարթություններում: Մի կողմից՝ Քոչարյանը շտկեց Հայաստանի մեջքը Ադրբեջանի հետ բանակցություններում՝ Հայաստանի կեցվածքը դարձնելով անխոցելի, ինչին հաջորդեց երկրի միջազգային վարկանիշի թռիչքաձև աճը, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսությունն անիրական աճ գրանցեց՝ տարեցտարի նոր ռեկորդներ սահմանելով:
2002-2007թթ-երին երկրի ՀՆԱ-ն անշեղորեն ու կայուն աճ է արձանագրել (ՀՆԱ-ն 1998-ին կազմում էր 7.3%, 1999-ին՝3.3%, 2000-ին՝5.9%, 2001-ին՝9.6%, 2002-2003-ին՝13.2%, 2004՝10.5%, 2005-ին՝13.9%, 2006-ին՝13.2%, 2007-ին՝ 13.7%). մեր երկիրը տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի առաջատարներից էր, իսկ աճի միջին տեմպը կազմում էր 10.5%, որ ցայսօր մնում է չգերազանցված: Հենց այդ տնտեսական թռիչքն էր,որ Համաշխարհային բանկին պետք է հիմք տար՝ Հայաստանը հռչակելու՝ «կովկասյան վագր»:
2007-ին մեր երկիրը մտել էր աշխարհի ամենաարագ և կայուն զարգացող տնտեսություններ ունեցող երկրների առաջին եռյակի մեջ: Այսինքն՝ Հայաստանը Քոչարյանի կառավարման տարիներին արձանագրել էր այնպիսի առաջընթաց, որը փաստելու համար բացարձակապես կարիք չկա՝ ասենք՝ օտարերկրյա մամուլի միջոցներում պատվիրված, գովազդային բնույթի հոդվածներ տպագրելու ու դրանք անխնա տարածելու, ինչ է թե հայաստանցին համոզվի, որ կյանքը լավացել է: Առաջընթացն առարկայական էր, այլ ոչ թե միֆական՝ ի տարբերություն այժմյան ռեալների:
Քոչարյանի՝ նախկինում արածի մասին խոսել կարելի է երկար ու իսկապես փաստարկված կերպով, սակայն այժմ առավել էական է դարձել այն հարցը, թե ի՞նչ է անելու երկրորդ նախագահը հիմա, եթե ստացվի վերցնել իշխանությունը՝ նկատի ունենալով այն, որ հենց հիմա է Հայաստանի այն մինուսային կետը, որից երկիրը պետք է փաստացի զրոյից կառուցվի:
Խնդիրները լուծելու համար նախ պետք է դրանց մասին ունենալ լիարժեք պատկերացում:
Նախ՝ պետք է վերանայվեն առաջնահերթությունները, փշրվեն միֆերն, ու վերջ տրվի երկիրը ներսից քայքայած ու մի ողջ հայրենիք արժեցած պոպուլիզմին: Հայաստանը պետք է դուրս բերվի ֆեյսբուքյան «լայվի» ռեժիմից, իսկ սոցիալական ցանցերը պետք է դադարեն ատելություն գեներացնողների հիմնական աշխատավայր հանդիսանալ: Պետք է միավորել, այլ ոչ թե պառակտել, հանդուրժել ու սիրել, այլ ոչ թե ատել ու հայհոյել:
Ավելի շատ պետք է արվի, քան խոսվի: Այլ կերպ ասած՝ երկրի կառավարման աղճատված փիլիսոփայությունը պետք է հիմնովին վերանայվի ( պետությունը պետք է սպասարկի ոչ թե օտարների, այլ սեփական օրակարգը), նոր հայեցակարգային մոտեցումներ պետք է մշակվեն՝ դուրս բերելու երկիրն այն կոլապսից, որի մեջ ընկել է ողջ պետական համակարգը՝ ԱԱԾ-ից՝ մինչև գիտակրթական համակարգ: Նորմալ երկրում, օրինակ, չի կարող երկու-երեք տարվա մեջ չորս-հինգ ԱԱԾ պետ փոխվել կամ նշանակվել, վերանշանակվել երեք ԳՇ պետ, իսկ ոստիկանությունն էլ չի կարող լինել իշխանության միակ հենարանը՝ ստանձնելով ինչ-որ մեկի դայակի անպատվաբեր դերը:
Այս ամենից հետո է միայն,որ կարելի կլինի խոսել տնտեսական առաջընթացի մասին: Քոչարյանն է, որ վստահաբար վերականգնելու է առաջին հերթին Հայաստանի ներդրումային միջավայրը, գործի գցելու պետական կառավարման համակարգը: Կունենանք նորմալ պետություն՝ կունենանք զարգացող տնտեսություն: «Ֆեյսբուք» դարձած երկրում ոչ ոք,ոչ մի միլիարդատեր կամ միլիոնատեր չի գալու, ներդրում չի անելու՝ չունենալով ապագայի երաշխիքներ:
Բայց Հայաստանի առաջ ծառացած ամենակարևոր գերխնդիրը, թերևս, արտաքին ճակատում կուտակված պրոբլեմներն են, որոնց լուծումից է կախված լինելու գրեթե ամեն ինչ: Սկսած արցախյան հիմնահարցի արդար լուծումից՝ մինչև միջազգային կառույցներում խեղաթյուրված «իմիջի» վերականգնում, գործընկերների ու դաշնակիցների հետ հասկանալի լեզվով խոսելուց՝ մինչև աշխարհաքաղաքական նոր իրողություններին հարմարվելու կարողություն, նոր մարտահրավերներին դիմակայելու հմտություն՝ հատկապես հնարավոր պատերազմի վտանգի ֆոնին՝ ահա խնդիրների ոչ լրիվ ցանկը, որոնց Քոչարյանը ստիպված է լինելու բախվել սեփական կառավարման առաջին իսկ օրվանից: Չնայած հիմա դրանք չափազանց ծանր են թվում, սակայն երկրի ղեկին ադեկվատ մեկի հայտնվելու պարագայում դրանք արդյունավետորեն կարող են լուծվել, Հայաստանը կարող է իր մեջքը շտկել:
Միայն Քոչարյանն է Իլհամի երկար ականջներից քաշելու ու նրան իր տեղը ցույց տալու՝ ստիպելով վերադառնալ իրականություն, իսկ այդ իրականությունը հուշում է, որ, հակառակ Ալիևի հոխորտանքներին, արցախյան հիմնախնդիրը դեռևս ամբողջովին լուծված չէ (դրա մասին են վկայում աշխարհի ուժային կենտրոններից եկող ազդանշանները), իսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը լիովին վերականգելի է հենց բանակցային ճանապարհով, որին, սակայն, պետք է պատրաստ լինել, ունենալ համապատասխան հմտություններ՝ մի բան, որ ներկայիս իշխանությունների մոտ իսպառ բացակայում է:
Ինչ վերաբերում է այդքան չարչրկված գերիների խնդրին, ապա կա, գոյություն ունի այդ խնդրի միանշանակ լուծման բանաձև, որը, սակայն, կարող է կյանքի կոչվել բացառապես պարտված խմբակի հեռացումից հետո: Սրանք, բացի թրքասիրություն քարոզելուց, ուրիշ ոչնչի ընդունակ չեն:
Հայաստանի նորանկախ պատմությունն ապացուցել է, որ Հայաստանն առանց Սփյուռքի ուղղակի կիսատ է, և եթե իսկապես կա կամք, իսկ այն Քոչարյանը հաստատապես ունի, անճանաչելի դարձնելու Հայաստանն, ապա Սփյուքի հետ հարաբերություններին առանձնակի ուշադրություն պետք է դարձվի: Չմոռանանք, որ հենց Քոչարյանի նախագահության շրջանում գցվեցին հայրենիք-Սփյուռք անքակտելի կապի հիմքերը, նոր մակարդակի բարձրացավ երկու սուբյեկտների միջև փոխվստահությունը: Այս իմաստով կասկած չկա, որ ելնելով առաջին հերթին Հայաստան պետության ազգային պետական շահերից՝ Քոչարյանը ձեռնամուխ կլինի նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերին ընտրելու իրավունքի շնորհմանը: Կմասնակցի՞ սփյուռքահայը երկրում քաղաքական պրոցեսներին ու անմասն չի մնա սեփական երկրի քաղաքական գործընթացներից, ուրեմն՝ Հայաստան-Սփյուռք կապն իսկապես կամրապնդվի, նոր որակ կստանա: Չի լինի առաջինը՝ չի լինի և մյուսը:
Քոչարյանը, վստահաբար, անելու է երկար սպասված քայլը՝ բացառիկ որակ է հաղորդելու այդ երկխոսությանը, որ հետհեղափոխական շրջանում, ըստ էության, բովանդակազրկվել է:
Այսքանից հետո հարց է առաջանում, թե մի՞թե Ռոբերտ Քոչարյանը սխալներ չի գործել:
Գործել է, իհարկե. սխալներ չեն գործում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Միանշանակ է, սակայն, որ բոլոր նրանք, ովքեր այսօր փնովում են երկրորդ նախագահին ու իբր մատնացույց անում նրա կառավարման շրջանի թերությունները, անում են դա՝ մի կողմից՝ ելնելով սեփական նեղանձնային շահերից, մյուս կողմից՝ տրվելով այն կեղտոտ հակաքարոզչությանը, որ վերջին տասներեք տարում տարվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ ծնվում էին լկտի ստեր, անխնա կերպով տիրաժավորվում անհիմն միֆեր. նույն հայտնի 4մլրդ-ի հետ կապված կեղծիքը հենց այդ սերիայից է և արդյունք է մանր վրեժխնդրության, եթե ոչ՝ կենցաղային նախանձի:
Միևնույն ժամանակ այն բոլոր սխալներից ստացած դասերը, որոնցից անհնար է եղել խուսափել, անկասկած, Քոչարյանի համար լավ հիմք են ստեղծում ապագայում հնարավորինս անսխալ կառավարում իրականացնելու համար: Սխալներն երբեմն օգտակար են, եթե դրանցից դասեր են քաղվում, հետևություններ արվում, իսկ Քոչարյանը հաստատապես հետևություններ արել է առաջին հերթին հենց ինքն իր համար:
ՀՀ երկրորդ նախագահի կառավարման նոր փուլը նոր հորիզոններ է բացելու Հայաստանի առաջ, ջնջելու է պարտվածի խարանը բոլորիս ճակատներից:
Պետք է վստահել ու հավատալ, և ամեն ինչ լավ է լինելու…
Գայանե Մանուկյան,
Լոս Անջելես
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից