USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ.Լուսինե Ղարախանյան
2021-06-04 20:40:00
Տպել Տպել
Սիրելի՛ շրջանավարտներ,
ԱՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:
Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթության, դաստիարակության, արժեքների ու վեհ գաղափարների ձևավորման ամենամեծ գանձարանը: Եվ այսօր դպրոցական վերջին զանգի ղողանջների ներքո հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին՝ բաղձանքների ու նպատակների իրականացման մեծ հավատով մուտք եք գործում հնարավորությունների աշխարհ։ Կհասնե՛ք ձեր սպասելիքներին, թե՛ ոչ, մեծապես կախված կլինի ձեր աշխատասիրությունից ու կամքից։
Ուսումնառության տարիներին դուք շրջապատված եք եղել մանկավարժներով, որոնց սերն ու ջանքերը մեկ նպատակ ունեին՝ դարձնել ձեզ ազնիվ, բանիմաց, նպատակասլաց, պատասխանատու, երկրին ու հայրենիքին նվիրյալ քաղաքացիներ: Եվ այս արժեքներն էլ պետք է շարունակաբար դնեք ձեր ապագայի կերտման հիմքում, քանի որ ժամանակներն ու իրադարձությունների ընթացքն ապացուցեցին, որ հզոր ու անպարտելի հայրենիքի հիմնաքարը որակական այդ հատկանիշների միահյուսումն է։
Վերջին զանգի ղողանջներն այս տարի չեն լսվի հայրենիքի հարյուրավոր կրթօջախներում, և բազմաթիվ շրջանավարտներ վերջին դասը կանցկացնեն ՀՀ-ի և ԱՀ-ի տարբեր դպրոցներում՝ առանց հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին հրաժեշտ տալու: Հայրենազրկման ու մարդկային կորուստների անսփոփ ցավն այսօր գրեթե ոչ մեկիս չի շրջանցել։
Թանկագի՛ն շրջանավարտներ, այսօր դուք գիտակցում եք, որ ձեր սերնդին ծանրաբեռ պարտք է կտակվել: Արդի ժամանակներում մեր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների լուծման ուղիներ որոնողները պետք է դառնաք նաև դուք, որպեսզի կարողանաք գալիք սերունդների աչքերին նայել ձեր հայրերի հպարտ հայացքով։ Սերն առ հայրենիք պետք է փնտրեք միմիայն սեփական ուժի ապավինումով և գիտելիքի զորության ճանաչողությամբ. սա է մեր ժամանակի հրամայականը։
Երախտագիտությունս եմ հայտնում ձեզ, հարգարժա՛ն ուսուցիչներ։ Անգնահատելի է ձեր նվիրումը մատաղ սերնդի կրթության ու հայրենանվեր զավակների դաստիարակության գործում: Աներկբայելի է, որ դուք այսուհետ ևս դավանելու եք հայրենասիրության և ազգային միաբանության սրբազան արժեքները՝ զորակցելով մեր հայրենիքի փրկությանն ու հառնումին։
Բարի՛ երթ ու հաստա՛տ քայլք…
Այս նյութը դիտել են - 2707 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook