- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս տեսակապով քննարկում էր ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ՝ իր տեսլականը ներկայացնելով Հայաստանում ներդրումային միջավայրի վերականգնման, առաջանցիկ տեմպերով տնտեսական զարգացման մասին:
Բացի այդ՝ քննարկման առարկա է դարձել նաև հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելուն, Հայաստանի վերականգնման գործում Սփյուռքահայ մասնագետների ներուժի ներգրավմանը, համահայկական օրակարգեր ձևավորելուն անչվող հարցերը։
Ի դեպ՝ հանդիպման մասնակից գործարարները «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ պայմանավորվել են ընտրություններից անմիջապես հետո գալ Հայաստան՝ տեղում քննարկելու երկրում ներդրումներ իրականացնելու ճանապարհային քարտեզը։
Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, իր խոսքում մատնանշել էր շատ կոնկրետ թվեր՝ վկայող իր կառավարման տարիներին Հայաստանի գրանցած թռիչքաձև զարգացման մասին՝ վստահություն հայտնելով, որ երկիրն ի վիճակի է ունենալ երկնիշ տնտեսական աճ:
«Իմ նախագահության տարիներին մենք ապահովել ենք միջին տարեկան 10.5% ՀՆԱ-ի աճ, իսկ վերջին յոթ տարում՝ միջինը 12.5% … Ես դարձել եմ նախագահ 98 թվականին: Մինչ այդ՝ անկախություն ձեռք բերելուց հետո, օտարերկրյա կուտակային ներդրումներ ենք ունեցել՝ ընդամենը 125մլն դոլարի: Իմ նախագահության ժամանակ, երբ ես 2008-ին թողեցի պաշտոնը, մենք ունեցել ենք 4 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ Հայաստանում և եթե խոսենք օտարերկրյա կապիտալով գործող ընկերությունների մասին, ապա 98-ին եղել է 310 ընկերություն, 2008-ին՝ մոտ 4.5 հազ: Ես ուղղակի համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք նույն տեմպերն ապահովել, - հայտարարել է երկրորդ նախագահն ու հավելել, - Մեր նպատակն է Հայաստանի զարգացումը՝ ոչ միայն թվային աճերով, այլև որակի տեսանկյունից նոր տնտեսության ստեղծումը: Խոսքը գնում է և՛ Հայաստանի կառավարման թվայնացման մասին, և՛ նոր՝ տեխնոլոգիական ներդրումներ ապահովելու մասին: Այսօրվա իշխանությունն ուղղակի ձախողեց կառավարելիությունը Հայաստանում: Ես կարծում եմ, որ այսօրվա ճգնաժամը նաև պատճառ է կառավարման որակի…Մենք խոսում ենք որակյալ զարգացման մասին, և այլ ապագա Հայաստանն ուղղակի չունի»:
Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, բարձրացնում է ֆունդամենտալ հարց՝ հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, դրանց տնտեսական բովանդակության խնդիրը: Երկրորդ նախագահը, փաստորեն, բացահայտում է, թե ինչպես է պատրաստվում ընտրություններից հետո վերաձևել, վերակերտել Հայաստանը՝ դարձնելով այն առնվազը տարածաշրջանի մակարդակով առաջատար երկիր: Դրա բանալին հայրենիք-Սփյուռք կապերի, հայության երկու թևերի միջև ամուր կամուրջների կառուցումն է, փոխընկալելի, կանխատեսելի հարաբերությունների ձևավորումը:
Հարցն, անշուշտ, վեր է զուտ տնտեսական հարթությունից կամ ակնկալվող նյութական օգուտից և շոշափում է շատ ավելի խորքային շերտեր: Եթե նոր իշխանություններին հաջողվի իսկապես նոր հիմքերի վրա դնել Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերություններն ու մեկ ամբողջություն դարձնել, համախմբել հայ ժողովրդին համազգային ընդհանուր նպատակի շուրջ, ապա, անկասկած, հայությանը հնարավոր չի լինելու կանգնեցնել, և թշնամուն մնալու է միայն ատամներ կրճտացնելը. հայերս այն բացառիկ ժողովուրդներից ենք, որ կարող ենք ստեղծել համաշխարհային ցանացային համակարգ, ինչը լավագույն զենքը կլինի՝ ընդդեմ բոլոր տեսակի ու գույների ոսոխների, և 21-րդ դարն իսկապես կդառնա մերը:
Ինչպես հայտնի է, պատճառներից մեկն էլ, որ առիթ դարձավ, որպեսզի 2018-ի հայտնի իրադարձությունները լայն արձագանք գտնեն նաև Սփյուռքում, երիտհեղափոխականներից ունեցած ակնկալիքն էր՝ Սփյուռք-Հայաստան կապերը նոր մակարդակի բարձրացնելու: Համենայն դեպս՝ փաշինյանական բոցաշունչ ելույթներում հնչում էին բավական գայթակղիչ խոստումներ:
Հետո՝ չանցած նույնիսկ մեկ տարի, պարզ պետք է դառնար, որ հայության երկու հատվածների միջև փոխգործակցության մակարդակը ոչ միայն բնավ օրինակելի չէ, այլև Հայաստանի հիմնական ռեսուրսներից մեկը՝ Սփյուռքը կամ առնվազը դրա ներկայացուցիչների մի զգալի հատվածն, «նոր» կոչվող Հայաստանի անունը լսել անգամ չի ուզում (այդպես էլ պարզ չդարձավ, թե ուր անհետացավ, օրինակ, պատերազմի ժամանակ Հայաստան ուղարկված օգնության առյուծի բաժինը կամ ինչ սկզբունքով են գործում սփյուռքյան ինչ-ինչ բարեգործական հիմնադրամներ,որոնց վրա իրենց ազդեցությունն են արածել ներկայիս իշխանությունները…):
Ներկա դրությամբ Հայաստան-Սփյուռք կապերի մակարդակն իջել է գործնականում պատմական մինիմումի՝ դրանից բխող նաև տնտեսական հետևանքներով, ինչը թերևս չի կարող անակնկալ համարվել՝ նկատի ունենալով այն հայատյաց, ապազգային օրակարգը, որն ընկած է ներկայիս իշխանությունների գործունեության հիմքում:
Քոչարյանը հեղափոխելու է Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ու գերազանցելու իր նախկին ռեկորդները, որոնցից շատերը հնարավոր են դարձել առաջին հերթին Սփյուռքի հետ լավ աշխատանքի արդյունքում:
Գ. Մանուկյան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից