USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայկոն կարգին տղա է, եւ չէր կարող նիկոլական խաժամուժի սրտով լինել, այնպես որ` ոչ զարմացեք, ոչ էլ զայրացեք.Լիզա Ճաղարյան
2021-07-01 14:11:00
Տպել Տպել

Առաջին անգամ երբ լսեցի, որ «հեղափոխական» իշխանությունը մտադիր է Հայկոյին Երեւանի քաղաքապետ դարձնել, ես ամենաամենաապշահարվածներից էի։

Պարզ է, չէ՞, մտածում էի` Հայկոյից ի՞նչ քաղաքապետ։
Երեք տարի անց տեղերը փոխվել են. հիմա մտածում եմ` էս «հեղափոխական» կոչեցյալ խաժամուժից ի՞նչ իշխանություն, ու էդ խաժամուժից շահեկանորեն առանձնանում է Հայկ Մարությանը։
Սկսեմ էնտեղից, որ ի տարբերություն ուղղակիորեն ՓՈՂՈՑԻՑ կառավարման համակարգ ու Ազգային ժողով ներխուժած` «չտեսած պատից կախ, տեսած ճակտից կախ» քայլիստների, Հայկոն իր ոլորտում կայացած մարդ էր։ Ինքս այդ ժանրի երկրպագու չեմ, «կարգին հաղորդումները» եթե նայում եմ, ապա նույն չափանիշով, ինչպես որ սեղանի շուրջը նստած անեկդոտ պատմեն, ես էլ ծիծաղեմ, իսկ Հայկոյի նկարահանած ֆիլմերն էլ ահավոր չեմ հավանել` ի տարբերություն հիացմունքից հալվող Նիկոլի, որ «Հայկական ժամանակը» դարձրել էր Հայկոյի ֆիլմերի ձրի գովազդի ամբիոն։
Հայկոն այն միակ մարդն է նիկոլական պաշտոնյաներից, որ ոչ միայն կայացած էր իր ընտրած ոլորտում, այլեւ, շատ մեղմ ասած` փողի, առավել եւս` պարգեւավճարի կարիք չուներ։
Եվ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հենց սկզբից ինձ զարմացրեց։
Հայկոն այն միակ մարդն է, որ քաղաքապետի աթոռին նստել է միմիա՛յն մեկ ցանկությամբ` մայրաքաղաքի համար անել հնարավոր ամեն բան, եւ ինչ խոստանում է` հետեւողականորեն իրականացնում է։ Ինչ էլ որ չի հաջողվում իրականացնել, ամեն գնով խոչընդոտում են հենց Նիկոլն ու նրա «ջարդարարները»։
Ինչո՞ւ։
Որովհետեւ նիկոլիստների նման անդեմ փալաս չի, ամեն առավոտ չի զարթնում ու հայելու մեջ իրեն նայելիս զարմանում` ա՛յ մարդ, էս ոնց եղավ, որ սենց եղավ, ու վարժություններ չի անում, թե ինչպես ծալծլվի «պատուհասի» ու նրա ալենչիկների առաջ։
Հակառակը` հաստատ կարոտում է իր նախկին կյանքը. երբ ե՛ւ իր սիրած գործով էր զբաղվում, ե՛ւ հանրության մի շաաաաատ մեծ հատվածի սիրելին էր, ե՛ւ փող էր աշխատում սրտի ուզածի պես ու սրտի ուզածի չափ։
Բայց այս մարդը հավատացել էր, որ «հեղափոխականները» գալիս են երկրում ԲԱՆ փոխելու, ու ինքն էլ էր սրտանց ուզում մասնակից լինել այդ «բեկումնային» ժամանակների։
Ի՞նչ իմանար...
Հայկոն կարգին տղա է, եւ չէր կարող նիկոլական խաժամուժի սրտով լինել, այնպես որ` ոչ զարմացեք, ոչ էլ զայրացեք։ Ընդամենը մաղթեք, որ Հայկ Մարությանը երկար դիմանա էս էժանագին ինտրիգանների շնչի տակ ու չնահանջի։
Լիզա Ճաղարյան

Այս նյութը դիտել են - 2189 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook