- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Լուսանկարում Ստամբուլի «մամա Ռոզան» է, իսկական անունը Բավական է, ազգանունը` Այվազյան: Այս կինն ունի ՀՀ քաղաքացիության 4 անձնագիր: Նա Հայաստանից, մասնավորապես Վանաձորից, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից հայուհիներին խափելով տանում է Թուրքիա և տարբեր հասարակաց տներում աշխատացնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
«Հետաքրքիր է, որ ՀՀ կողմից հետախուզվող այս կնոջը չեն կարողանում բռնել: Ես այս կնոջ տունը գիտեմ, ձեռքի հեռախոսը գիտեմ, որտեղ է ապրում, դա նույնպես գիտեմ: Ստամբուլում այնպիսի մարդ չկա, որ նրան չճանաչի, բայց ձայն բարբառո հանապատի: Նման կանայք շատ կան, իհարկե, բայց սա առանձնահատուկ երևույթ է: Իսկական հանցագործ է: Վերջերս Հրազդան քաղաքից երեք աղջիկների է տարել, պոլսահայերն այդ երեք աղջիկներին գտել, հանել էին այդ հասարակաց տնից ու ասել` մենք ձեզ որքան պետք է գումար կտանք, միայն թե գնացեք»,- ասաց նա:
Հացպանյանի խոսքով` այս տիկնոջն ականջից բռնելը և Հայաստան բերելը մի ժամվա պատմություն է:
«Եթե Գասպարյան Վովան չի կարող դա անել, Հացպանյան Սարգիսը կանի` առանց խնդրի: Նման կանայք շատ կան: 25 տարի է` գիտեն, թե այդ աղջիկներին ուր են տանում ու ինչի համար, բայց ես երբևէ չեմ լսել, որ Հայաստանի պատկան մարմինները որևէ գործողություն անեն սա կանխարգելելու համար, կամ օրինակ` հայ համայնքի հետ աշխատեն: Մի քանի ժամվա ընթացքում նրանց հետ համագործակցելով` հնարավոր է նրանց առանց խնդրի միանգամից դեպորտի եթարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հանգամանքն օգտագործվում է թուրքերի կողմից:
«Էրդողանն էլ ասում է՝ ես եմ կերակրում հայերին, ես չլինեմ` այս հայերը սոված կմեռնեն: Դա ամոթ չէ՞: ՀՀ իշխանությունները դրանից գետնի տակ չե՞ն մտնում: Իսկ օլիգարխնե՞րը, որ իրենք իրենց բարեգործ են ձևացնում: Չե՞ն կարող աշխատատեղեր ստեղծել, որ այդ հատվածն այստեղ աշխատի ու չգնա մարմինը վաճառի»,- նեղսրտեց բանախոսը:
Հացպանյանը մի կարևոր հանգամանք առանձնացրեց. «Յուրաքանչյուր դեպորտի ենթարկված ՀՀ քաղաքացի մեկ ամիս հետո էլի հայտնվում է Թուրքիայում այլ անձնագրով, այլ անուն, ազգանունով: Ես նման երկու մարդկանց եմ ճանաչել: Նրանցից մեկն ասաց` Սարգիս ջան, ինձ դեպորտի ենթարկեցին, փող տվեցի, անձնագրումս անունս փոխեցի ու վերջ: Եթե դեպորտ անեն, կգամ ու էլի կփոխեմ: Այստեղ փողը տալիս ես, անմիջապես հարցերը լուծվում են: Փաստորեն, ինչքան հեշտ է, որ գնաս Անձնագրային և վիզաների վարչություն, անուն, ազգանունդ փոխես ու նոր մի անձնագիր ստանաս: Ես դիմում եմ ՀՀ ոստիկանությանը` Անձնագրային և վիզաների վարչությունը պետք է զբաղվի այդ կրկնակի, եռակի և գուցե քառակի անձնագրերով, և հատկապես դրանց տվյալներով»:
Նյութի աղբյուրը `newsbook.am
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ