- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Բժիշկ, ով երբևէ չի մոռացվում...
Մահվանից ամիսներ են անցել, բայց երբևէ չի մոռացվում բոլորիս կողմից ճանաչված, վաստակաշատ բժիշկ Սերգեյ Օհանյանը։ Նրա այն մեծ սրտում պատերազմի պարտությունը տեղ չուներ, հազարավոր մարդկանց իր բժշկությամբ կյանքի էր կոչել, բայց իր հանդեպ անզոր դարձավ, երբ երկիր սասանվեց, երբ բազում հայորդիներ կորստի մատնվեցին, երբ միայն Արցախի մի սրբացված կտոր մեզ մնաց։ Դաժան անակնկալ էր նրա մահը, պատերազմով անցածներս մի նոր սարսուռ ապրեցինք, մահվան սարսուռը, որ բախում էր դռներ՝ առանց հարցումի։
Իմ հիշողության մեջ նա կա դեռևս խորհրդային տարիներից, երբ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր և տնօրեն։ Այդ ժամանակ ինձ «բախտ էր վիճակվել» գնալ նրա մոտ վիրահատության։ Լավ հիշում եմ նաև, որ երբ մենք «միացում» էինք վանկարկում, նա Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Շրջանի ինքնապաշտպանության շտաբի անդամ էր, իսկ ազգային–ազատագրական պատերազմի տարիներին նա ղեկավարել է Մարտակերտի զինվորական հոսպիտալը: Երկու անգամ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, եղել տարբեր հանձնաժողովների անդամ։ Առավել շատ նրա աշխատանքային ոճին տեղեկացված եմ եղել, երբ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար էր։ Նշանակված օրն ինձ տեղեկացրին, որ ներկայանամ նոր ղեկավարին։ Նա առաջարկեց նոր աշխատանք՝ դպրոցի որոշ ժամաքանակ պահպանելով։ Թեպետ բացատրում էի, որ դպրոցն ինձ համար կյանք է, ու չէի ցանկանա այն համատեղել մեկ այլ աշխատանքի, նա ինձ կողմնորոշվելու համար ժամանակ տվեց։ Մեծագույն հարգանք ունենալով նրա հանդեպ՝ օրեր անց շնորհակալական զգացումով նորից հրաժարվեցի, բայց հանձն առա օգտակար լինել իմ մասնագիտությամբ։
Իր ղեկավարության ժամանակ ինձ ավելի տեսանելի դարձավ նրա լավագույն կերպարը, երբեմն մտածում էի՝ Օհանյանը բժի՞շկ է՝ վաստակավորի կոչումով, շրջանի հոգսերով ծանրաբեռնված ղեկավա՞ր, տնտեսության հրաշալի գիտա՞կ, թե՞ քաղաքական գործի՞չ։ Եվ զգում էի, որ նա բազմավաստակ ու բազմամասնագետ է, նա մեծ գերդաստանի հայր է, ում հինգ որդիներից մեկին դասավանդել եմ, նա պապիկ է, ում թոռնիկներին սիրով եմ ուսուցանել, նա ամուսին է, ում տիկնոջ հետ դպրոցում աշխատել եմ, նա մեկն էր, ում մարդկային լավագույն որակներն ուղեկցել են մեզ։ Եվ ինչու՞ զարմանալ, որ նա սիրում էր նաև գրականություն ու միշտ էլ հետաքրքրվել է իմ գրքերի հրատարակությամբ, անգամ՝ օգնել ինձ։ Մի՞թե զարմանալի չէր, երբ իր բազմազբաղ աշխատանքով նա այցելել է դպրոց, մասնակցել իմ գրականության բաց դասերից մեկին, իմ գրքերի շնորհանդեսներին։
Այս ամիսներին, երբ նա չկա, իմ հայացքը փնտրել է նրան դպրոցի ճանապարհին, երբ մեքենան երբեմն կանգնեցնում էր կողքիս... Հայացքս փնտրել է նրան անգամ մայթից մայթ անցնելիս կամ խանութ մտնելիս, երբ մեր փոխադարձ ողջույնից հետո միմյանցից որպիսություն էինք հարցնում։ Ես նրան ամեն անգամ տեսնում եմ իր որդիների, հարսների, թոռների հայացքներում, որոնց միշտ հանդիպում եմ։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ Սերգեյ Օհանյան Մարդու կարիքը մենք շատ ունենք, նա մի կերպար էր, ով իր օրինակով սովորեցնում էր մեզ ճշմարիտ պայքարելու, ապրելու և արարելու բանաձևը։
Նատաշա Պողոսյան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից