USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա.Արամ Գևորգյան
2021-11-08 11:21:00
Տպել Տպել

Այսօր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցու կողմից սպանված Երեմյան Մարտիկն է։ Չգիտեմ, թե նիկոլական «լրատվամիջոցները» ոնց կներկայացնեն դեպքը, բայց այն եղել է այսպես։ Մարտիկը ու ևս 3 հոգի ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Թուրքերի պոստից նրանց է մոտենում մի ադրբեջանցի, ինչ որ բան է խոսում, որը տղերքը չեն հասկանում ու հայերենով ասում են, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու ու 5 մետր հեռավորությունից գնդակահարում ա Մարտիկին։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել, ու հեռանում է։
Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա։
նիկոլ ընտրած ու սատարած սուբյեկտներին կհորդորեմ չափսոսալ այս տղայի մահը։ Դուք այդ սպանության հանցակիցն եք։ Դուք էս տղու մարդասպաններից մեկն եք։
Արամ Գևորգյան

Այս նյութը դիտել են - 3613 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook