USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Պատերազմական օրագիր» գրքում հեղինակի կողմից` նախաբանի իմ խոսքը.Նատաշա Պողոսյան
2022-01-16 18:02:00
Տպել Տպել

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Արցախում պատերազմական օրերին իմ օրագրային գրառումներն ընթերցողներիս տեսանելի դարձան 42 օր՝ կրակի բերանում հաղթելու հավատով, 43-րդ օրը՝ խուճապի մատնված Հայաստանի ճանապարհին, 44-րդ օրը՝ ցնցված իրավիճակից, 45-րդ օրվանից՝ ցասումով լցված...

Մեր բնակավայրից տարհանվելուց հետո 60-րդ օրն ընտանիքով Մարտակերտում նոր լուսաբաց դիմավորեցինք: Վերադարձանք, որ ապրեցնենք այն մի կտոր հայրենիքը, որ մնացել էր մեզ՝ ավերված, բզկտված... Բայց նորից վերընձյուղվելու հույսով:
2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, Մարտակերտից Ստեփանակերտ տարհանվելու ճանապարհին տառապած հուգուս մեջ ճառագած լույսի շող էր Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հեռախոսազանգը, թե որտեղ ենք գտնվում և ինչպես ենք, իսկ երբ օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, մենք հանդիպեցինք նախարարությունում, Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն նվեր ստացա իր ընծայագրով. «Իմ շատ սիրելի տիկին Պողոսյանին՝ իշխանավոր ուսուցչուհուն»: Այդ օրը կանխազգացի, որ լուսավոր անձնավորության կողմից այդ գիրքը ճիշտ ժամանակին է ձեռքիս հայտնվել, որը գրառումներիս շարվածքով պիտի պատերազմական օրերին ինձ հավատարմորեն ուղեկցի... Իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, նա դարձավ բոլորիս համար «մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը», ով իր աշխատանքային պարտականություններից դուրս հանձն էր առել մի նոր ոչ պակաս կարևոր գործ կարի ֆաբրիկայում: Պատերազմի դառնաշունչ օրերին անցյալում մնաց իմ ուսուցչությունը, երբ գիտեի, որ ականատեսի խոսքիս սպասում են ֆեսբուքյան իմ ընթերցողները: Օրվա գրառումներ կատարելն անսովոր չէր ինձ համար, բայց ինքնաբերաբար հայտնվեցի սարսափելի իրականությունը վավերագրողի դերում, ես հասկացա՝ իմ խոսքին սպասողներ կան, երբ սեպտեմբերի 27-ին ֆեյսբուքյան իմ էջում տեսա գրված. «Տիկի՛ն Նատաշա, էս ու՞ր եք, սպասում ենք Ձեր խոսքին... Խաղաղություն մեր երկրին... »: Лилит Григорян-Погосян
Հաջորդ գրառումն ընթերցելով՝ ինձ պարտավորված զգացի՝ ամեն օր մեր մասին տեղեկացնել ընթերցողներիս, ովքեր անհանգիստ են. «Տիկի՛ն Նատաշա Պողոսյան ջան, մենք շատ անհանգիստ ենք: Խնդրում եմ՝ հնարավորության դեպքում գրե՛ք: Մեր աղոթքները Ձեզ հետ են, աղոթում ենք բոլորիդ համար: Աստված օգնական լինի»: եթե բոլորը Ես մեկն էի, ում խոսքով տեսանելի կդառնար պատերազմի իսկական դեմքը թիկունքում: Ու պարտավորված լինելով՝ մնալ Արցախում, սկսեցի գրել պատերազմի առաջին օրվանից ու ամեն օր, մինչ վերջին օրը... Միայն նոյեմբերի 7-ին՝ թոռնիկիս ծննդյան օրը, խուսափեցի մեր վիճակից գրել, այդ օրվա մտորումներս օդային տագնապի տակ Նարեկիս հետ էին՝ առանց գիտակցելու, որ Արցախից հանկարծակի տարհանվելու հրահանգ կստանանք կեսօրից հետո։ Գիտակցում էի, որ ստեղծվում է մի նոր օրագիր, որտեղ իմ ամենօրյա գրառումներին շունչ տվողներն իմ ընթերցողներն են՝ իրենց ոգևորիչ, ինձ հուսադրող, մտքերիս տեղ տվող մեկնաբանություններով, որոնց էլ նախատեսեցի տեղ տալ այս գրքում: Զգում էի, որ արդեն ո՛րերորդ անգամ պատերազմը մեծ հետք է թողնում մեզ վրա, բայց այս անգամ ուրիշ էր, երբ ամենուր պատերազմի թողած դառնաղի հետքերն էին՝ մարդկային, նյութական, հոգևոր, հայրենյաց կորուստներով...
Անչափելի շատ ցանկանում եմ հանգիստ լինել, սիրտս հանդարտության է ձգտում, բայց չեմ կարողանում վայելել այդ հանդարտությունը, երբ ըմբոստ ոգիս արդարության է տենչում: Անգամ լացելու մեծ ցանկություն է ծնվում, բայց կարծես մարդկային աչքից հեռու թաքստոց եմ փնտրում, բայց չեմ գտնում: Որպիսություն են հարցնում, արձագանքը՝ լավ եմ...Բայց մի՞թե լավ եմ, երբ իմ լավ լինելը պատրանք է թվում, գուցե՝ ինքնախաբկանք, երբ ամեն րոպե անցած օրերում եմ, իսկ այդ օրերում պատերազմի ահռելի սարսափը կրողն եմ:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1961 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook