USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
3 ու կես տարին էժան չնստեց վրաս. դաժանաբար սպանված կնոջ մայրը գանգուղեղի կաթված է ստացել...
2016-02-18 16:10:00
Տպել Տպել

Ամուսնու կողմից դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի մոր «վրաս  էժան չի նստել» այն փաստը, որ դստեր սպանության մեջ մեղադրվող իր նախկին փեսան ընդամենը  3 ու կես տարի ազատազրկման է դատապարտվել:

NEWS.am-ի հետ զրույցում Վալյա Նահապետյանը տեղեկացրեց, որ ապրումներից նախորդ ամիս գանգուղեղի կաթված է ստացել:

«Էդ սրիկան էդքան քիչ դատապարտվեց, քի՞չ բան է մտածելու: 3 տարի ես էդ անասունի հետ նստեցի` դատարաններ գնալ-գալով: Ու դատարանը 3 ու կես տարի տվեց, որից 3 տարին արդեն նստել է, 5 ամսից դուրս կգա, իսկ դա իմ վրա էժան չնստեց, ինսուլտ տարա, հազիվ կյանքս փրկեցին»,-ասաց սպանված Դիանա Նահապետյանի մայրը:

Վալյա Նահապետյանը նշեց, որ վճիռը բողոքարկելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «էս երկրում օրենքներ չկան»:

Նշենք, որ կնոջը սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել էր, քանի որ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը ապացուցված էր համարել, որ վերջինը արարքը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում, մինչդեռ 1-ին փորձաքննության եզրակացության համաձայն` Վոլոդյա Մուրադյանը չի եղել աֆեկտի վիճակում:  Վոլոդյա Մուրադյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն, որը պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: Մեղադրանքը փոփոխվելուց հետո նա մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Վոլոդյա Մուրադյանը հաստատել էր, որ կնոջն ինքն է սպանել, սակայն անգիտակցաբար:

 

News.am

Այս նյութը դիտել են - 1293 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook