- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այնուամենայնիվ, մենք ինքներս փորձեցինք հասկանալ իրավիճակը։ Որոշակի փաստական հանգամանքներ համադրելով՝ գրեցինք, թե բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ դեռեւս նախորդ տարվանից սպասում էին, որ 2016 թվականի հունվարի 2-ից կկարողանան ՌԴ-ում ցածր գնով ձեռք բերած իրենց ավտոմեքենաները բերել Հայաստան՝ առանց 20 տոկոս ավելացված արժեքի հարկի վճարման։ Մյուս կողմից էլ հիշեցրինք, որ դեռեւս նախորդ տարի ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների մաքսազերծման սանդղակում փոփոխություններ չեն գրանցվելու։ Ինչպես եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից, այնպես էլ ՌԴ-ից Հայաստան ներմուծվող մեքենաների դեպքում գործելու է հարկման ընդունված սանդղակը։ Առաջիկա հինգ տարիներին ՀՀ քաղաքացիները ՌԴ-ից ավտոմեքենա բերելու դեպքում էլ վճարելու են 20 տոկոս ԱԱՀ-ն։ Բացատրել էինք, որ Հայաստանի պարագայում ԵՏՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներկայիս դրույքաչափերը կշարունակեն գործել եւս 5 տարի։ Սակայն այս մասին այդպես էլ ոչ ոք չխոսեց։ Մեզ հետաքրքրում էր իրողությունը՝ ինչո՞ւ այս ամենի մասին տեղյակ չէ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, եւ ինչո՞ւ է նա բացահայտ ապօրինության մեջ մեղադրում իր հայ գործընկերներին։ Այս հարցի պատասխանը մինչեւ օրս տրված չէ հայ պաշտոնյաների կողմից։ Բայց ստեղծված իրավիճակը որոշակիորեն հստակեցվել է միայն երեկ։
Հեռուստատեսային եթերում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը երեկ հայտարարել, է որ ԵՏՄ անդամակցության անցումային դրույթներով Հայաստանն իրավունք ունի ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ գանձել եւ այդ իրավունքը պահպանելու է։ Նա հայտարարել է, որ որեւէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։ Ըստ էության՝ Արմեն Ալավերդյանը հաստատել է մեր նախորդ հրապարակման այն մոտեցումը, համաձայն որի՝ հայկական կողմը շարունակում է ԱԱՀ գանձել, քանի որ համապատասխան տնտեսագիտական վերլուծություններով՝ մտավախություն կար, որ բոլորը համատարած կսկսեին գնել արտասահմանյան մակնիշի մեքենաներ հենց Ռուսաստանում եւ կվարեին դրանք Հայաստանում՝ առանց մաքսազերծելու։ Այլ երկրներից ներկրվող մեքենաների քանակը եւ դրանց արդյունքում բյուջե մուտքագրվող գումարը մի քանի անգամ կկրճատվեր։ Ամեն ինչ ճիշտ է։ Միայն անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ են ռուսները հիմա ու այս տոնայնությամբ բարձրաձայնում սրա մասին։ Փորձենք սրա պատասխանը գտնել։
Փետրվարի 1-ին ձեւավորվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Սարգսյանի նշանակումից 7 օր անց՝ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան դժգոհեց Հայաստանի հարկային վարչարարությունից։ Տեղի ունեցածը կարող է երկու ձեւով մեկնաբանվել՝ կամ Տիգրան Սարգսյանն է ՌԴ-ում «բզբզացել» ՀՀ կառավարությունից (Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հակամարտությունը շարունակվում է), կամ էլ նա ԵԱՏՄ-ում դեռեւս այն հեղինակությունը չէ, որ կարողանա առաջին հերթին սպասարկել Հայաստանի շահերը։
Դատելով Տիգրան Սարգսյանի՝ ՌԴ-ում կազմակերպված ընդունելությունից եւ նրա շփումներից, կարելի է ասել, երկրորդ տարբերակը բացառվում է։ Իսկ ահա առաջին տարբերակը՝ լրիվ հնարավոր է ու տրամաբանական։ Տիգրան Սարգսյանն ինտրիգների մեծ սիրահար է, եւ դրա մասին նա ապացուցել է իր պաշտոնավարման տարիներին։ Պարզապես Սարգսյանի ինտրիգներն այն ժամանակ Հայաստանի սահմաններից դուրս չէին «հորդում», իսկ հիմա արդեն նա դրսից է փորձում կազմաքանդել Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությունը։ Վաչե Գաբրիելյանի լռությունն էլ այս համատեքստում պետք է դիտարկել։ Առաջիկայում, կարծում ենք, էլի նմանատիպ իրավիճակներ կլինեն, եւ ՀՀ կառավարությունը հիմիկվանից պետք է պատրաստ լինի Տիգրան Սարգսյանի «մինի» գրոհումներին։
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից