- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ հինգ տնօրեն է փոխել։ Նա իշխանության եկավ, երբ ԱԱԾ տնօրենը Գեորգի Կուտոյանն էր։ Փոխարինվեց Արթուր Վանեցյանով։ Երևի հիշում եք, թե նախկիններին «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» ինչ օպերացիաներ էին գնում։
Հետո Վանեցյանն ինքնակամ ազատվեց պաշտոնից, Փաշինյանին ասելով՝ կանգ առ։ Այդպես էլ չիմացանք, թե «կանգ առ» ասելով պետական ինչ վտանգ էր զգում ԱԱԾ տնօրենը։ ԱԱԾ-ն այնքան անլուրջ կառույցի էր վերածվել, որ Վանեցյանին հակադարձում էր վարչապետի դուստր Մարիամը։ Հաջորդ ԱԱԾ տնօրենի Էդուարդ Մարտիրոսյանին Փաշինյանը կառավարության նիստում կարգադրեց զբաղվել սատանաների որսով ու ՀԴՄ կտրոններով։ Սատանա բռնելու որսը ու ՀԴՄ կտրոնների ստուգումը մոռացնել տվեց, թե առհասարակ այդ կառույցը ինչ գործառույթ ունի։ Ու քանի որ սատանա չբռնվեց, Մարտիրոսյանն էլ ազատվեց աշխատանքից։ Այդ պաշտոնում հայտնվեց Արգիշտի Քյարամյանը, ում անթաքույց Նիկոլ Փաշինյանը «առաջ էր բրդում»։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։
Մարտական գործողությունները սկսվել են 2020թ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն է եղել Արգիշտի Քյարամյանը։
Ի դեպ հիշեցնեմ, որ նրա ղեկավարման օրոք ԱԱԾ-ից շատ պրոֆեսիոնալներ հեռացան՝ դրա պատասխանն էլ չտրվեց, թե ինչու։ Պատերազմի օրերին Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինչու՝ դա էլ չիմացանք։ Ու թե պաշտոնից հետո ինչու էր Արցախում և շատ դեպքեր կապվում նրա անվան հետ՝ դա էլ չիմացանք։ Նրանից հետո մի քանի օր պաշտոնավարեց Միքայել Համբարձումյանը, ապա՝ Արմեն Աբազյանը:
Նման պայմաններում լուրջ ընդունել, թե ՀՀ ԱԱԾ-ն լրտեսական ցանց է բացահայտել, նշանակում է հանրությանը խառնել թատերական նոր ներկայացման հետ։ Դա արդյունք չի տա, որովհետև հիմքերը խախուտ են։ Ձերբակալել ՊՆ միջին և ստորին օղակների օղակների 19 աշխատակիցների և փորձել նրանց «գլխին կոտրել» պատերազմի պարտությունը, այն էլ իբր ֆեյքերի, կեղծ անհատական էջեր բացելու միջոցով, մեղմ ասած նոր թատերաշրջանի բացում է։ Պատերազմը բացահայտելու համար խոշոր ձկների ներգրավում է պետք, հասկանալ է պետք, թե ինչու է պատերազմի ժամանակ ազգային անվտանգության տնօրեն փոխվում։ Հասկանալ է պետք, թե ինչու պատերազմի ժամանակ ԱԱԾ դռներն այնքան բաց եղել, որ մանր ձկները լողան։ Եվ վերջապես հասկանալ է պետք, թե այս երկիրը տե՞ր ունի, թե անտեր, տաշեղի նման ծովի մակերևույթին «խաղեր է տալիս» , որ մեծ ձկները, երբ ուզեն, մանրերին ուտեն։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը





