- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Դպրոցի այսօրվա միջոցառումը նվիրված էր Արցախյան ազատամարտի նվիրյալ, հետմահու Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրվան։
Տարիներ շարունակ շատերիս է մտահոգել, թե ինչու Արցախյան պատերազմի տարիներին այնքան մեծ ժողովրդայնություն, սեր ու հավատ վայելող ազատամարտիկը չարժանացավ հերոսի կոչման...Եվ իսկապես, նա մեզ համար հերոս էր, երբ երկու տարվա ընթացքում մարտական գործողությունների մասնակցելով՝ ազատագրել էր 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան, և այդ ընթացքում տալով 4 զոհ։ Դժբախտաբար, հաջորդ զոհերը երկու հրամանատար դարձան՝ Վլադիմիրը և օրեր անց՝ Լեոնիդ Ազգալդյանը։ Ու միայն 2019-ի օգոստոսի 31-ին՝ զոհվելուց 27 տարի անց, հայրենիքի արժանավոր զավակներին հետմահու շնորհվեց «Ոսկե արծիվ» շքանշան։
Գոնե նրանք և ազատամարտով անցած բազում նվիրյալներ չիմացան, թե իրենց ազատագրած հողերը ինչպես թշնամու երախում հայտնվեցին, ինչպես կոտրեցին հայի մեջքը, և ինչպիսի՜ կորուստներ ունեցանք...
Մտորումներս ինձ հետ էին, հայացքս՝ ուղղած բեմահարթակում կանգնած աշակերտներին... Ասմունք, հայրենասիրական երգեր, պարեր մեկտեղվում են հպարտության զգացողությանս, երբ ամեն տարի հերոսի ծննդյան օրը նոր հնչողություն է ստանում նրա անցած մարտական ճանապարհը։
Դպրոցի միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված` Կարինե Բալասանյանի և Անժելա Եդիգարյանի անմիջական նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի մասնակցությամբ, մարտական ընկերներ Վլադիմիրի որդի` Ալեքսեյ Բալայանի ուղեկցությամբ, դստեր՝ Նաիրուհի Բալայանի ընտանիքը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ…
Միջոցառման բացման խոսքը պատկանում էր դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանին։ Մեր շնորհաշատ դպրոցականներն հիացրին մեզ իրենց ասմունքով, երգ ու պարով, հայրենապաշտ խոսքերով...Վլադիմիրի ծննդյան 64 տարին գունազարդվել էր հերոսի նկարներով, երփներանգվել Արցախի և Հայաստանի դրոշներով, բազմերանգ ծաղիկներով, վառվող մոմերով...
Վլ. Բալայանի կենսագրության, անցած մարտական ուղու մասին դպրոցականի խոսքը ծափահարությամբ ուղեկցվեց։ 11-րդ դասարանի աշակերտուհի Անի Գասպարյանի սրտի խոսքը լսելի դարձավ Վլադիմիրին նվիրած իր իսկ բանաստեղծությամբ։ 10-րդ դասարանի աշակերտուհի Արինա Գրիգորյանի հուզաթաթավ, թախծալից երգի զրնգուն ղողանջները թափանցեցին բոլորիս սրտերը, որ մեզ հուզեն, որ նորից մեզ տանեն մեր հերոսների նվիրական ճանապարհով...
Նորից վերապրեցինք 44-օրյա պատերազմի արհավիրքը, նորից վերհիշեցինք մեր կորսված հայրենիքը, զոհված հայորդիներին...Միջոցառման վերջում ծաղիկներ նվիրվեց Վլադիմիրի դստերը` մեր դպրոցի անգլերենի ուսուցչուհուն։
Դպրոցի բակը բազմամարդ էր, Վլադիմիրի հուշարձանը՝ ծաղկառատ։ Ապա Աղաբեկալանջի գերեզմանոց այցելեցինք՝ ծաղիկներ խոնարհելու ազգի հերոս Վլադիմիր Բալայանի շիրմաքարին...
Նատաշա Պողոսյան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից