USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բորբոքվող հակամարտություն. ի՞նչ են ծրագրել իշխանությունները
2022-02-28 23:20:00
Տպել Տպել

Արցախի ՄԻՊ-ն ու ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը տարածել են հայտարարություն՝ կապված Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում տեղի ունեցածի հետ՝ դատապարտելով թշնամու սադրիչ գործողությունները:

Հիշեցնենք, որ Արցախի Խրամորթ համայնքի բնակիչների հասցեին ադրբեջանական կողմը սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայալեզու հայտարարություններ անելով ու հորդորելով բնակիչներին լքել իրենց բնակավայրը՝ սպառանալով հակառակ պարագայում ուժ կիրառել: Մասնավորապես՝ ազերիները հայտարարել են. «Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի՛ պատրաստվեք պատերազմի և մի՛ փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ուժ կկիրառվի, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, լքե՛ք տարածքը»:
Տեղի ունեցածն, իհարկե, սոսկալի է և պարզորոշ կերպով վկայում է թուրք-ադրբեջանական տանդեմի իրական տրամադրվածության, չմարող թշնամանքի ու հեռուն գնացող ծրագրերի մասին: Գուցե ոմանց տեղի ունեցածը կարող է թվալ մի հերթական միջադեպ կամ սադրանք, սակայն շուրջբոլորն ավելի ուշադիր նայելու պարագայում, հետևելով այն ամենին, ինչ այժմ կատարվում է եվրոպական աշխարհամասում և այն, թե ինչպիսի տենդենցներ են նկատվում, պետք է առնվազը հիմար լինել՝ չզգուշանալու, հակահայ սցենարները բացառելու ու ասենք կյանքի հաճույքներին անհոգաբար տրվելու համար, ինչպես հիմա անում են որոշ իշխանավորներ: Արցախյան հակամարտությունը լուծված չէ, այն դեռ ծխում է, իսկ կրակը, որ կարող է բռնկվել ցանկացած պահի, այս անգամ այլևս լափելու է ողջ Հայաստանը: Նույն Թուրքիան, որն այլևս ՌԴ համար փակել է Բոսֆորն ու Դարդանելը, ակտիվ դերակատարում է փորձում ստանձնել ուկրաինական ճգնաժամում՝ բարձրացնելով խաղադրուքներն, ինչը չափազանց վտանգավոր կարող է լինել հենց Հայաստանի համար, քանի որ ՌԴ դեմ նոր ռազմաճակատներ բացելու շրջանակներում Թուրքիան, որ կարող է ձեռնոց նետել Մոսկվային Ղրիմում, կարող է նաև ուղղակի Նախիջևանից մտնել ու գրավել ոչ միայն Սյունիքն ու Վայոց Ձորն, այլև հենց Երևանը՝ նոր բախում հրահրելով ՌԴ հետ՝ նկատի ունենալով հատկապես Գյումրիի 102-րդ բազայի գոյությունը: Կասկած չկա, որ այդ պարագայում Ադրբեջանն, արհամարհելով նույն ՌԴ հետ ստորագրած վերջին դաշնագիրն, երկրորդ ճակատ է բացելու Հայաստանի դեմ կամ առնվազը ուժով փորձելու է վերցնել Ստեփանակերտը:
Ի դեպ՝ նման սցենարը կարող է միանագայն իրական լինել հատկապես այն դեպքում, եթե ուկրաինական ճգնաժամն արագորեն չհանգուցալուծվի, պատզերազմը շուտով չկանգնի: Այս իմաստով չափազանց մտահոգիչ են հնչում Մակրոնի վերջին հայտարարություններն այն մասին, որ պատերազմը երկար է տևելու, և հարկ է լինելու պատրաստվել: Այսինքն՝ տարածաշրջանն ու աշխարհը թևակոխում են տուրբուլենտության փուլ, որ կարող է դիցուք Հայաստանի ու Արցախի համար կործանարար լինել՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական ախորժակը:

Ահա այստեղ է, որ առաջ է գալիս այն հարցը, թե որքանո՞վ է Հայաստանը ներկա փուլում պատրաստ ամենավատթար սցենարներին, կամ ի՞նչ է արվել հատկապես պատերազմից հետո՝ նույն բանակը կարգի բերելու, վերազինելու ուղղությամբ:
Միակ բանը, որ կարելի է թերևս հաստատապես արձանագրել, բանտերը քաղբանտարկյալներով լցնելու փաստն է: Պատերազմից առաջ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Ռուսաստանը չուզենա, ապա Արցախում պատերազմ չի լինի: Ասում էր ու «բարեփոխում» երկիրը՝ միայն իրեն բնորոշ մեթոդներով: Հիմա էլ կարծես ինչ-որ «բարեփախումների» նոր շրջան է սկսվում Հայաստանում, որի կիզակետում են երկրի զինված ուժերը: Մեկնարկը տրվեց Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնից հեռացմամբ: Հիմա էլ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԳՇ պետի փոփոխությունից հետո հերթը հասնելու է ԱԱԾ տնօրեն Աբազյանին: Նույնիսկ նշվում է նրա հնարավոր հետնորդի անունը:
ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի ձեռամբ ընթացող պրոցեսներն ինչի՞ն են ուղղված, զինված ուժերի մարտունակության բարձրացմա՞նը, թե՞ ընդամենն, ասենք, համակարգը բացառապես իշխանություններին լոյալ մարդկանցով լցնելուն, ինչը չափազանց պետքական կարող է լինել հատկապես անկանխատեսելի սցենարների իրականացման դեպքում: Իշխանությունները պատկերացնո՞ւմ են իրենց անելիքը նոր ու լայնամասշտաբ պատերազմի բռնկման պարագայում, թե էլի հույսներն օտարներն են, թե՞ հիմա էլ Հայաստանից են ձեռք քաշել ճիշտ այնպես, ինչպես արել են դա Արցախում: Արցախ Հայաստանից գրեթե մարդ չի գնում, այն թողնված է բախտի քմահաճույքին՝ ի փառս Ադրբեջանի:
Գուցե ոչ մի ծրագիր էլ չկա, կամ էլ ծրագիրը Հայաստանը Թուրքիայի ոտքի տակ փալաս դարձնելն է: Բայց եթե հույս ունեն, որ «հայ-թուրքական հաշտեցում» խաղալով Թուքրիային ձեռնպահ են պահելու ասենք նույն Սյունիքը վերցնելու մտայնությունից, ապա սխալվում են: Չնայած ո՞վ է ասել, որ առհասարակ կա մտայնություն թեկուզ հայ-թուրքական «եղբայության» գնով պահել Հայաստանը: Դիցուք քաղբանտարկյալների շարքերում այդքան շատ սյունեցիների առկայությունը մի տեսակ կասկածելի չի՞ թվում, մի՞թե հիմա էլ Սյունիքն են հանձնելու:

Այս նյութը դիտել են - 1486 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook