- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մարտի 10-ի Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, հերթական անգամ շեղվելով գլխավորից, հանդես է եկել «աննախադեպ աչքալուսանքով»: Պարզվում է՝ «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը կրող «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցը խիստ ոգևորել է Նիկոլ Փաշինյանին: Կառավարության նիստում վարչապետը հայտարարել է, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար, և որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվել է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ որպես «ընտրական ժողովրդավարություն»:
Ինչպես պարզվել էր հետո, Նիկոլ Փաշինյանն իրականում ուռճացրել է տվյալները՝ երևի ցնցող տպավորություն գործելու մղումով:Փաշինյանը, որ Կառավարության նույն նիստում հրաժարվել է հստակ գնահատականներ հնչեցնել այս օրերին Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, այս անգամ ոչ միայն կեղծ օրակարգ է փորձում առաջ քաշել՝ սովորության համաձայն, այլև ձեռքի հետ էլ փիառվելու հարց է լուծում՝ իրեն մատուցելով որպես ժողովրդավարության իսկական ռահվիրա՝ համաշխարհային մասշտաբով:
Իրականում ի՞նչն է դրդում Փաշինյանին հրճվել, կամ ի՞նչ խորքային խնդիր է փորձում իր համար լուծել երկիրը տառացիորեն անդունդի եզրին հասցրած կառավարության ղեկավարը:
Նախ` ուղղակի ակնբախ է, որ առաջին հերթին նման կերպ փորձ է կատարվում լուծել սեփական լեգիտիմության խնդիրը: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ առաջացել է լեգիտիմության իրական պակաս, ինչը հետևանք է ոչ միայն Արցախի կորստի կամ սոցիալ-տնտեսական համատարած ճգնաժամի, այլև իրերի իրական վիճակի, իսկ նախորդ ընտրությունները այս առումով սկզբունքային հարց չեն լուծել:
Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե գետնի վրա ի՞նչ է տալու Հայաստանին այս կամ այն կազմակերպության կողմից հրապարակվող ցուցակներում ինչ-որ հորիզոնականներում հայտնվելը՝ նկատի ունենալով այն ռեալները, որոնց պայմաններում ապրում են հայաստանցիներն ու Հայաստանը: Օրինակ՝ արդյոք այդ ամենի շնորհիվ քաղբանտարկյալների թիվը կրճատվո՞ւմ է, թե՞ ասենք Նիկոլի՝ «…Երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին» հայտարարությունը Հայաստանի պարագայում դառնում է միանգամայն կիրառելի և հնարավորություն տալիս՝ ներդրումներ ակնկալելու, տնտեսական աշխուժության մասին գոնե երազելու: Պատասխանը, կարծում ենք, ականհայտ է, և այն դրական չէ:
Միակ բանը, որում այսօր Հայաստանն իսկապես առաջատար է, հայտնի ու անհայտ աղբյուրների կողմից հովանավորվող գրանտային կասկածելի ծրագրերի անհապաղ իրագործումն է: Օրինակ՝ նույն աղի ու աղամանի թեման, ինչպես պարզվում է մեջտեղ է բերվել հենց գրանտակերության շրջանակներում՝ կլորիկ գումարի դիմաց:
Օբյեկտիվորեն լա՞վ է, որ Հայաստանը, նույն այդ զեկույցի համաձայն, այս տարի հայտնվել է էլեկտորալ ժողովրդավարությունների շարքերում: Այս փաստը գուցե ինչ-որ տեղ հուսադրող թվար, եթե, օրինակ, Հայաստանում ԱԳՆ լիներ, այդ իրողությունը դիվանագիտության, միջազգային հարաբերություններում կապիտալիզացնող լիներ, ու դա օգուտ բերեր՝ կոնկրետ, առարկայական հարցեր լուծելուն: Կամ ասենք լիներ էկոնոմիկայի նախարարություն, որը կփորձեր այդ հանգամանքն օգտագործելով՝ ներդրումներ բերել Հայաստան ու մոնետիզացնել այդ «պատմական ձեռքբերումը»:
Փոխարենը Նիկոլն ու իր մանկլավիկները զբաղված են ինչ-որ խաղաղության դարաշրջան քարոզելով՝ հրաժարվելով անգամ մի դուզ բան ասել՝ այս օրերին Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցողի կապակցությամբ:Ոչ միայն վարչապետն, այլև նրա «խոսնակ», կյանքի բերումով նորընտիր նախագահ դարձածը լրագրողների հետ զրույցում, օրինակ, հայտարարում է, թե պետք է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, հետո ի՞նչ, որ Ադրբեջանը կրակում է՝ այդպիսով, ըստ էության, երկրորդելով Քոչարյան Անդրանիկին ու հաստատելով, որ, փաստորեն, Արմեն Սարգսյանը փառք էր…
Հստակ է հետևյալը՝ ժողովրդավարության զանազան ինդեքսները, դրանցում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականները ժողովրդի համար աղ ու հաց չեն դառնալու, ոչ էլ Հայաստանի միջազգային կշիռն ու տնտեսությունն են բարելավելու, իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե սրանից հետո փողը Հայաստան է հոսելու, ներդրումներն են ավելանալու, այն ընդամենն ինքնախաբեության ժանրից է, քանի որ նեդրումների համար առաջին հերթին անհրաժեշտ է առնվազն երեք բան՝ կայուն ռազմաքաղաքական վիճակ, հրապուրիչ հարկային դաշտ ու նորմալ դատական համակարգ՝ բաներ, որոնք Հայաստանում իսպառ բացակայում են: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը ոչ միայն չլուծեց խնդիրն, այլև այն է՛լ ավելի խորացրեց ու այլասերեց՝ խփելով Հայաստանի դագաղի վերջին մեխը:
Բայց այս ամենը ոմանց համար հեչ էլ հոգ չէ:
Կարևորը մի բան թափ տալն է՝ լինի ննջարանում, թե՝ խորհրդարանում:
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից