- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանում, Արցախում ու, առհասարակ, աշխարհում այս օրերին տեղի ուենցողը թերևս մի դրական կողմ ունի: Ամբողջությամբ պատռվում են հայկական իշխանական էլիտայի ամենատարբեր ներկայացուցիչների դիմակները:
Օրինակ՝ նախկիններին մինչև ուղնուծուծն ատող, Նիկոլի անձնական գեներալի համարում ձեռք բերած, բայց նույն նախկինների ժամանակ ՊՆ-ում չափազանց յուղոտ պաշտոն զբաղեցրած Գագիկ Մելքոնյանը (երկար տարիներ հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ), լրատվականներից մեկին տված հարցազրույցում շարունակելով խաղաղության դարաշրջանի նիկոլական գիծը, հայտարարել է, թե վախենալու կարիք չկա, քանի որ ինքը, լինելով զինվորական, զգում է, որ մեծ պատերազմ չի լինի:
Միաժամանակ արձագանքելով հարցին, թե արդյոք արցախցիներին ամենօյա գնդակոծությունների պայմաններում հե՞շտ է չլքել հայրենի եզերքը, տառացիորեն հայտարարել է. «Զոռով բերանս մի՛ բացեք էլի, իրանց գործնա՝ կմնան-չեն մնա իրանց խնդիրն է»: Բացի դա՝ Մելքոնյանը հավաստիացրել է, թե իրենց չի սազում կանգնել ու ասել, թե ինչեր են անում արցախցիների համար: Իրենք ընդդիմադիրների նման չեն:
Արցախում իրավիճակը գնալով լարվում է ու հեռու չէ այն օրը, որ նոր լայնամասշտաբ պատերազմ կբռնկվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչի մասին, ի դեպ, արդեն իսկ խոսում են որոշ գեներալներ:
Օրինակ՝ նույն գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում մեր սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում՝ Սյունիքի, Վարդենիսի, Տավուշի, չի բացառվում նաև՝ այլ ուղղություններով: Հակոբյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակն Արցախից ռուս խաղաղապահներին դուրս դնելն է ու վերջնականապես հայերիս մնացած հատվածը կլանելը:
Միաժամանակ հատկանշանակ է, որ մարտի 11-ին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ բացի Արցախի բնակավայրերը տարբեր տրամաչափի ու տեսակի զենքերից ռմբակոծելուց, ադրբեջանցիներն իրենց թիրախի տակ են առել նաև ռուս խաղաղապահներին Կարմիր Շուկայի հատվածում ինտենսիվ հրաձգության ֆոնին: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների թիրախավորումը բոլորովին նոր իրավիճակ կարող է ստեղծել տարածաշրջանում՝ խիստ հավանական թվացող պատերազմի մասնակից դարձնելով նաև Ռուսաստանին:
Գագիկմելքոնյանները, սակայն, այս օրերին բացահայտում են ապագա պատերազմում հայկական իշխանությունների միակ օրակարգը, որը կայանում է մի բանում՝ թուլանալ ու հաճույք ստանալ՝ չնայած նրան, որ նույն արցախցիները, որոնց ներկայացուցիչները մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ու կոչ անում ճանաչել Արցախի անկախությունը, սթափվել ու դադարել խաղաղության մասին անիմաստ լեզվաշարժությունը, հայտնվելու են բնաջնջման եզրին: Այնինչ ՔՊ-ականները շարունակում են Արցախը Ռուսաստանի «գրպանը գցելու» իրենց անտաղանդ քաղաքականությունն ու սրտի խորքում երազում հայ-թուրքական բարեկամության մասին:
Բանակում կատարյալ քաոս ստեղծելը, փորձառու գեներալիտետին շարքից հանելն ու ՊՆ-ն պապիկյանացնելը նպատակ ունեն՝ բացելու Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ Հայաստանի դարպասները: Մինչդեռ այդ ընթացքում գագիկմելքոնյանները, որոնց գեներալական ուսադիրները պետք է աղբամանը նետել իրենց էլ՝ հետը, շարունակում են հարստանալ, ձեռքի հետ էլ նախկինների ուղղությամբ «տակառ գլորել»:
Գագիկ Մելքոնյանի լավատեսությունը բացարձակ անհիմն է թվում, և եթե տեսանելի ապագայում նույն ռուս-ուկրաինական ճակատում ոչինչ չփոխվի, ապա գրեթե հարյուրտոկոսանոց հավանականությամբ Ադրբեջանը, որին սատարող հայտարարություններով հանդես են գալիս նույնիսկ ուկրաինացիները (Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի բարեկարգման տեսչության պետ Ռուսլան Մորոզն է Հայաստանի դեմ ազերիական ագրեսիան խրախուսող թվիթերյան գրառմամբ հանդես եկել), ուժով ստանալու է նվազագույնը «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ու Արցախի հայկական հատվածն, իսկ առավելագույնը՝ ողջ Հայաստանը՝ Գագիկ Մելքոնյանի օբյեկտներն էլ՝ հետը:
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից