USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այսպիսի հայտարարություն կարող էր անել ցանկացած մեկը, բայց ոչ Բուռնաշը, մա՛րդ, ով ամենաշատն է օգտվել նախկիններից...
2022-03-11 11:58:00
Տպել Տպել

ՀՀԿ-ական Բուռնաշը մոռացել է իր անցյալը՞ (լուսանկար)

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինը, ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել և հայտարարել է, որ նախկիններն են թալանել երկիրը և այդ նախկիններն իր ընկերները չեն...

Այսպիսի հայտարարություն կարող էր անել ցանկացած մեկը, բայց ոչ Բուռնաշը, մա՛րդ, ով ամենաշատն է օգտվել նախկիններից... Մա՛րդ, ում համար նախկիններն ամեն գնով ճանապարհ էին հարթում, որ Շիրակի մարզից ընտրվի պատգամավոր...
Հետաքրքիր է, ԽՍՀՄ-ի ամենամեծ մարզադաշտերից՝ Երևանի "Հրազդան" մարզադաշտը Բուռնաշն իր "Ռոքֆելլեր" պապի ու հոր կամ իր բուֆետչիկության արդյունքում հետ քցած փողերով ձեռք բերեց և այն դարձրեց տոնավաճա՞ռ...
Նախկինների անարդարության և թալանի, որի մասին խոսում է հիմա նախկին բուֆետչիկ Բուռնաշը, ամենամեծ խորհրդանիշը հենց նա է...
Բուռնա՛շ, կարող է հիշեցնեմ, թե ի՛նչ զարհուրելի մեթոդներով և ինչքանով էիր ընտրվում երեսփոխան իմ հարազատ Շիրակի մարզից...
Երջանկահիշատակ Նիկիտա Սերգևինչը այս պարագայում կասեր՝ «Ու՛մ կովը բառաչեր, քոնը պետք է լռե՛ր»...

Հ.Գ. Զավեշտ է... Նիկոլ Անհողի ամենամոլի երկրպագուներն են դարձել նախկինների օրոք թալանի և անարդարության ամենամեծ սիմվոլ-մարդիկ, ովքեր կոպեկներով իրանցիներին և թուրքերին վաճառեցին աղետի գոտում գտնվող շինտեխնիկան և գործարանների հաստըոցները,ովքեր քանդեցին Հայաստանի տնտեսությունը, ովքեր կաշառքով մարդկանց էին ընդունում բուհեր, մարդիկ, ովքեր կոպեկներով գնեցին Երևանի կենտրոնի շենք-շինությունները և Հայաստանի մայրաքաղաքի սիմվոլ հանդիսացող շենքերը և դրանք դարձրեցին տոնավաճառներ և այլն...
Գագիկ Լևոնի Համբարյան

Այս նյութը դիտել են - 1462 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook