USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զուտ թուրքական օրակարգ...
2022-03-23 01:31:00
Տպել Տպել

Իշխանությունները շարունակում են Հայաստանում զուտ թուրքական օրակարգի սպասարկումը՝ միջոցների ու ձևերի մեջ ոչ մի խտրականություն չդնելով: Այս իմաստով օրինակելի պետք է համարել մարտի 22-ի ԱԺ նիստը, որը, փաստորեն, կայացել էր Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր հումանիտար աղետի ֆոնին: Շուշիի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, Ադրբեջանի մեղքով կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը, ինչի հետևանքով առաջացել է հումանիտար աղետ:

Իշխանական ֆրակցիան Արցախի վերաբերյալ հայտարարության ընդունման տապալմանը զուգահեռ նաև հասցրել է մերժել ՀՀ տարածքային ամբողջանակությունը կասկածի տակ դնող արտահայտությունները քրեականացնող նախագիծը՝ իր այդ հակահայ քայլը պատճառաբանելով, ուշադրությո՛ւն, խոսքի ազատության սահամանփակման անթույլատրելիությամբ՝ միաժամանակ, սովորության համաձայն, հասցնելով ընդդիմությանը մեղադրել, ասենք, նույնիսկ պետականության կորստի գնով իշխանություն վերցնել ջանալու մեջ:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ փակ նիստ անցկացրած ՔՊ-ի խորհրդարանական հատվածի այսօրինակ վարքագիծը գնահատել որպես աբսուրդ, կնշանակի չասել ոչինչ: Ականատես ենք դառնում բացահայտ թշնամական վերաբերմունքի Հայաստանի ու Արցախի հանդեպ, որի առաջը կանխող, ցավոք, այդպես էլ չի գտնվում:
Օրինակ՝ հարց է առաջանում՝ ՀՀ տարածքային ամբողջանակությունը կասկածի տակ դնող արտահայտությունները քրեականացնող նախագծին դեմ հանդես գալը կոնկրետ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել: Փաշինյանի քաղաքական մանկլավիկները վախենում են «պոստ ֆակտում» դատվելո՞ւց, թե՞ վախենում են սպասվելիք զիջումների հնարավոր չիրագործման համար, որ հետո փաստի առաջ չկանգնեն: Օրինակ՝ Հովիկ Աղազարյանը,որ կրկին անգամ լրատվականներից մեկին տված հարցազրույցում վերահաստատել է իր դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության հարցում, վախենո՞ւմ է օրենքի ուժով ամրագրել ՀՀ տարածքային ամբողջականությունը թեկուզ վերբալ կարգով կասկածի տակ դնելու անթույլատրելիությունը, թե՞ վախեցողը ոչ թե Աղազարյան Հովիկը կամ սրա պես քաղաքական մանրապճեղներն են, այլ՝ գլխավոր սմբակավորը, ում հետագա գոյության միակ երաշխիքն Ալիևի երջանկությունն է դարձել ու բարձր տրամադրությունը:
Բայց առանձնակի ուշադրության է արժանի թերևս նախագծի մերժման հիմնավորումը՝ խոսքի ազատության մասին լոլոները: Փաստորեն՝ խոսքի ազատության իբր սահմանփակման անթույլատրելիության մասին բարբաջում է մի քաղաքական ուժ, որն այսօր ՀՀ-ում խոսքի ազատության համար մեկ թշնամին է: Ընդդիմադիր լրատվամիջոցները խեղդվում են, սոցիալական ցանցերում գրառումներ կատարելն էլ դարձել է մահացու մեղքի պես մի բան: Թե՞ կրկին անգամ գործ ունենք երկակի ստանդարտների տխուր պրակտիկայի հետ: Նիկոլին քննադատելը հանցագործություն է, իսկ ա՛յ Հայաստանի գոյության իրավունքը կասկածի տակ դնելը՝ բնատուր շնորհ: Բայց ոչինչ, այս մեծ թոհուբոհում էականը ՔՊ-ի իշխանության անձեռնմխելիությունն է: Բա հո Վլադիմիր Վարդանյանը թույլ չի՞ տալու, որ ընդդիմությունը հասնի իշխանության՝ այն էլ լայնածավալ պատերազմից 5 րոպե պակաս, ինչի մասին,ի դեպ, խոսել էր նաև «ամեն ինչից քաջատեղյակ» Հովիկ Աղազարյանը…
Հետաքրքիր է՝ նույն քայլարածներն անընդունելի համարո՞ւմ են ասենք Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գոյությունը: Չէ՞ որ այս երկուսը՝ ընդդիմության առաջարկությունն ու Ֆրանսիայում գործող օրենքը, գործնականում համարժեք են:
Իրավիճակի ողբերգականությունն, անշուշտ, կրկնապատկվում ու եռապատկվում է, երբ նկատի ես առնում այն, որ այս քաղաքական կատավասիան տեղի է ունենում Արցախում կատարվող ողբերգության ու Հայաստանի սահմաններին իրագործվողի խորապատկերին: Փոխարենը արցախցիների իրավունքների մասին խոսելու ու հենց դրանով ռուս խաղաղապահներին աջակցելու, «թև տալու»՝ իշխանությունները զբաղված են թուրքի «դուդուկի տակ պար գալով»՝ ջանալով Հայաստանը վերածել «Էրմենիստան»-ի ճիշտ այնպես, ինչպես Արարատն՝ «Արաբատի»:

Այս նյութը դիտել են - 1171 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook