- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Եթե երկիրը ընտրություն կատարելով պատերազմի եւ խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է ե՛ւ պատերազմ ե՛ւ խայտառակություն:
ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ
20-րդ դ-ի մեծագույն բրիտանացու կողմից արտաբերված այս դիպուկ ասույթը մարգարեական է թվում ներկայիս Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ ՔՊ-ական վերնախավի համար. Արցախում ներկայումս ընթացող ռազմաքաղաքական պրոցեսները, բախումներն ու տոտալ պատերազմի նյութականացող վտանգը հաստատում են Մեծ Բրիտանիայի երբեմնի վարչապետի խոսքերի իսկությունն ու փաստում՝ այն խաղաղության օրակարգը, որն ամեն գնով առաջ էր մղվում հայաստանյան իշխանությունների կողմից, ի չիք է դարձել այլևս՝ վերածվելով համաիշխանական խայտառակության:
Ինչո՞ւ համաիշխանական, այլ ոչ թե համազգային: Որովհետև թուրքի կամ դրա մերձկասպյան սորտի հետ քիրվայություն անելու մասին ցնորամտությունները պատկանում են ոչ թե հայ ժողովրդի կամ հայաստանցիների «գրչին», այլ՝ ինքնախաբեության հորձանուտն ընկած ու երկիրը կործանող խունտայի:
Ընտրողները Նիկոլ Փաշինյանին տվել էին ոչ թե Հայաստանն ու Արցախը կործանելու, այլ երկիրը շենացնելու մանդատ, որն այդպես էլ անտեր մնաց՝ հանգեցնելով, մասնավորապես, արցախահայության առնվազը մասնակի էթնոցիդի, որ կարող է վերաճել տոտալ ցեղասպանության: Հայ ժողովուրդն ընտրում է արժանապատիվ խաղաղությունը՝ սեփական իշխանավորների երեսից, սակայն, ստանալով խայտառակություն:
Անդրադառնալ ներկա իրավիճակում ՀՀ պետական մարմինների ադեկվատության բաց մնացած հարցին, առանձնապես իմաստ չկա, քանի որ դրանց գործունեության տրամաբանությունը նույնիսկ այս օրհասական պահին լավագույնս սահմանել է նույն DJ Էդոն՝ խրոխտաբար հայտարարելով. «Մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում «խաղաղության օրակարգից» չշեղվելն է»:
Ահա սա է այսօրվա Հայաստանի միսիան նույնիսկ այն դեպքում, երբ ևս մի փոքր, ու Ստեփանակերտի բռնազավթումն ազերի խուժանի կողմից դառնալու է զուտ տեխնիկական հարց: Հայաստանը չունի ո՛չ ադեկվատ ուժայիններ, ո՛չ էլ ԱԳՆ. խոշոր հաշվով «Արաբատի» ու Չավուշօղլուի սիրառատ ժպիտների հետևանք է Արցախում կատարվողը, և ոչինչ ավելի:
Գուցե ներկայիս ճգնաժամն ինչ-որ կերպ կգտնի իր հանգուցալուծումն արտաքին ակտորների միջամտության արդյունքում: Գուցե նույնիսկ ազերիները հետ քաշվեն ելման դիրքեր, և բանն Երևանի բռնազավթմանը չհասնի գոնե միառժամանակ, սակայն այդ ամենով հանդերձ խնդիրը չի լուծվելու՝ մնալով առկախված այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի համար մեկ դեմքն է մնում թիվ մեկ կապիտուլյանտը: Մեծագույն ցանկության, անհուն հայրենասիրության պարագայում անգամ զուտ ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք կարող չի լինելու՝ լուծելու թուրքերի հարցերը, նույնիսկ սպասարկելու սեփական խաղաղության օրակարգը՝ խաղաղություն, որ մի տեսակ գերեզմանային է դառնում՝ ի սկզբանե լինելով մեռելածին:
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից