USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասուն Միքայելյանը քանդում է «Երկրապահը». մոլուցքը, փաստորեն, հասել է այնտեղ, որ նույնիսկ անդամատոմսերն են «սասունականացնում»
2022-04-06 13:37:00
Տպել Տպել

Հայաստանում բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Մինչ շատերը խոսում են Նիկոլ Փաշինյանի իշխանության վերահաս տապալման, նրա հեռացման, ՔՊ իշխանության մայրամուտի մասին, Նիկոլն ու թիմն անում են իրենցից կախված ամեն ինչ՝ խորն արմատներ գցելու, ամրապնդվելու, է՛լ ավելի ուժգին սոսնձվելու աթոռին:

Փաստերի նմանօրինակ հակասությունը չի կարող չծնել միանգամայն տրամաբանական հարցադրում, թե Փաշինյանի ու թիմի նմանօրինակ վարքը հետևանք է նրանց քաղաքական մայրամուտի մասին խոսակցությունների կամ հավաստիացումների չափազանցվածությա՞ն, թե՞ ընդհակառակը՝ հենց այդ վարքն է, որ ի հայտ է բերում կամ հաստատում է իշխող քաղաքական թիմի անհեռանկարայնությունը, իսկ ամրապնդվելու փորձերը միայն վկայում են Նիկոլ Փաշինյանի մտայնության մասին՝ ամեն գնով ի չիք դարձնելու ընդդիմադիրների երազանքներն ու բեկելու իրերի բնական ընթացքը, չեզոքացնելու սեփական քաղաքական կարիերային սպառնող իրական վտանգները:
Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում մի շարք ավանդական ինստիտուտներ սկսեցին ճգնաժամ ապրել:
Այդ ինստիտուստներից մեկն էլ ԵԿՄ-ն դարձավ՝ Սասուն Միքայելյանի ղեկավարությամբ, որ ցայսօր շարունակում է ենթարկվել էքսպերիմենտների՝ ցավալիորեն կորցնելով և՛ իր դեմքը, և՛ սեփական կոչման հստակ գիտակցումը:
Պատերազմից հետո խիստ սակավախոս դարձած Սասուն Միքայլեյանն է հանդես եկել որոշ հայտարարություններով՝ կապված այն պրոցեսների հետ, որոնք այժմ ամբողջ թափով ընթանում են Երկրապահ կամավորական միության ներսում:
Միքայելյանն, օրինակ, հայտարարել է, թե ԵԿՄ-ն ոչ մի իշխանության կցորդ չի դառնալու, կոչ է արել չքաղաքականացվել ու համախմբվել:

Միաժամանակ մեկնաբանելով ներկայումս ԵԿՄ-ի ներսում ընթացող գործընթացները, ինչպես ասենք անդամատոմսերի փոփոխությունը, Միքայելյանը հայտարարել է. «Ոչ թե նպատակը Մանվել Գրիգորյանի ստեղծած անդամատոմսերի ձևը փոխելն է ու իմ կողմից ստեղծածը դնելը, այլ միության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք կապ չունեն ու չեն ունեցել Երկրապահի հետ։ Զտում ենք մեր կառույցը»:
Իրականում դժվար չէ կռահել, որ սեփական մարտական ուղին հեղափոխության շնորհիվ աննախադեպ մոնետիզացիայի ենթարկած հեղափոխական «ֆիդային» ստում է: Միքայելյանի առաքելությունն ի սկզբանե եղել ու մնում է ԵԿՄ-ի «դեմանվելիզացիան»՝ արտահայտված ամենավուլգար դրսևորումներով, որ մինչև ուղնուծուծը քայքայում ու այլասերում է այդ կառույցը, իմաստախեղում:
Այդ մոլուցքը, փաստորեն, հասել է այնտեղ, որ նույնիսկ անդամատոմսերն են «սասունականացնում», զտվում է ԵԿՄ կազմը՝ երևի այն ՔՊ-ի ապազգային ոգուն համապատասխանեցնելու. Մանվելի շքի դեմ են ամբողջ թիմով պայքարում՝գիտակցելով իրենց չնչինությունը՝ Գեներալի անցած ուղու հանդեպ:
Միքյալեյանի կոչը, թե պետք է քաղաքականությունը մի կողմ թողնել ու համախմբվել, հնչում են չափազանց ցինիկ, քանի որ վերջին տարիների ներերկրապահական գործընթացների միակ իմաստն եղել ու մնում է այդ կառույցի դեմիլիտարիզացիան՝ այն առավելագույնս քաղաքականացնելու հեռանկարով. իշխանություններին պետք է բացարձակ լոյալ մի կառույց, որից բխող որևիցե քաղաքական կամ այլ բնույթի վտանգ չի կարող սպառնալ գլխավորին՝ Նիկոլի աթոռին: Սասուն Միքայելյանը բացառապես զբաղված է ԵԿՄ-ն «կռտելով», ԵԿՄ-ի գործոնը մեջտեղից հանելով. իշխանություններին դիմադրության հավելյալ օջախներ պետք չեն: Սասուն Միքայելյանը, որ կոչ է արել համախմբվել, իրականում չի կարող հոգու խորքում չգիտակցել ու չխոստովանել, որ ինքն անձամբ չունի ոչ մի ներուժ՝ համախմբելու, միատեղելու իրական երկրապահներին, քանի որ օբյեկտիվորեն այն կերպարը չէ, որ կարող է սոսնձի դեր խաղալ չափազանց կարևոր, բայց վերջին տարիներին այդքան անկարևոր դարձած կառույցում: Ասվածի վկան 44-օրյա պատերազմում Սասուն Միքայելյանի թողած կասկածելի հետագիծն է թերևս և, իհարկե, ոչ միայն:

Սասուն Միքայելյանը զրկում է ԵԿՄ-ն իր իրական՝ ռազմական բովանդակությունից՝ փաստացի վերածելով այն ՔՊ կուսակցական պսևդոգրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանի ժպտացող դիմապատկերի ներքո՝ ջանալով չեզոքացնել վերջինիս կենդանական վախերը:

Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 2115 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook