USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալեն Սիմոնյանի ինքնախոստովանությունը
2022-04-12 01:41:00
Տպել Տպել

Ալեն Սիմոնյանն է կրկին անգամ փորձել կոծկել հետհեղափոխական Հայաստանի բացերն ու սեփական թերությունները՝ ջանալով քողարկել այն, ինչի պատճառով ինքն ու վերադասը հայտնվել են հարվածի տակ միանգամայն օբյեկտիվ կերպով:

Օրինակ՝ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե երազում է հեծանիվ քշելու մասին, որ իր ծառայողական մեքենան 200000 դոլարանոց չէ, որ իր սոցիալական վիճակը վատացել է պետական այր դառնալուց հետո, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և այլն: Միաժամանակ ոչ բարով ԱԺ նախագահն այդպես էլ օդից կախված է թողել այն հարցի պատասխանը, թե Արցախը համարում է Ադրբեջանի ամբողջականության մա՞ս, թե՞ ոչ: «Ես իրավունք չունեմ՝ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու»,-համեստություն է արել Սիմոնյան Ալենը:
Թե որն էր ասուլիսի նպատակը, դժվար չէ կռահել:
Ավելին՝ նույնիսկ կռահելու կարիք էլ չկա: Ամեն ինչ բաց է ու թափանցիկ: Նպատակն, ըստ էության, ինքն իրեն ու իշխանություններին արդարացնելն էր, ընդ որում՝ արդարացնելն էր ամենասուբյեկտիվ ձևով: Ալենի սոցիալական վիճակին ու նախասիրություններին առնչվող հարցուպատասխանը՝ մի կողմ, բայց այն, որ ԱԺ նախագահը համարձակվում է հայտարարել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, ուղղակի ցնցող ցինիզմ է: Բազմաթիվ մարդիկ կան այսօր, որոնք գտնվում են ճաղերից այն կողմ՝ առանց գոնե իրենք իրենց համար պարզելու, թե հատկապես ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար: Սա չտեսնել և սեփական կուրությունը հիմնավորել ինչ-որ կազմակերպությունների կողմից տարածվող հայտարարություններով, ուղղակի անթույլատրելի է և վկայում է այն մասին, որ այս իշխանությունները մտադիր չեն իրենց վարքում որևիցե փոփոխություն կատարել:
Ամենասարսափելին, սակայն, Արցախի կարգավիճակին առնչվող մասն է:
Սիմոնյան Ալենը բացահայտորեն հրաժարվում է Արցախը հայտարարել՝ Հայաստան, ինչն, իհարկե, ոչ միայն նրա անձնական նախաձեռնությունն է, այլև՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի բաղադրիչը: Այդ կեղծ օրակարգը բացառում է նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը ճիշտ այնպես, ինչպես դա պահանջում է Իլհամ Ալիևը:
Ցավալի է, բայց՝ փաստ, որ իշխանությունները ոչ միայն շարունակում են խեղաթյուրել իրականությունն, այլև անում են դա բավական հանգիստ խղճով՝ չհանդիպելով որևիցե էական դիմադրության:
Սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է դադարեցնի ավելորդ սեթևեթանքներն ու գործի անցնի: Քաղաքական դաշտի պասիվությունն է, որ թևեր է տալիս ալեններին՝ ոչ միայն թաղելու արցախյան հարցն, այլև դեռ մի բան էլ աջակցություն ակնկալելու հասարակությունից:

Այս նյութը դիտել են - 1473 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook