USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ. ես տիեզերքի ամենաբախտավոր տղամարդն էի 8 ամիս ու 2 օր. մահացած Սոնայի ամուսին
2022-04-27 13:25:00
Տպել Տպել

Ապրիլի 26-ին Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկումվրաերթի ենթարկված և մահացած 29-ամյա Սոնա Մնացականյանը հղի էր և սպասում էր առաջնեկին:
Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել և գրառում արել.
«Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ։ Ես տիեզերքի ամենաբախտավոր տղամարդն էի 8 ամիս ու 2 օր։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգեր, նրա գիրկն ավելի տաք էր, քան արևը։
Երեկ նա վթարի ենթարկվեց ու մահացավ, մեր դեռ չծնված դստեր հետ։ Եթե միայն մենք ավելի շատ ժամանակ ունենայինք։
Մենք հանդիպեցինք 2021թ. օգոստոսի 24-ին։ Ճակատագրակլան իրադարձություն էր, 60 րոպեանոց քննարկում։ Ես 59 րոպեն անցակցրեցի ակնդետ նայելով վերջին շարքում նստած աղջկան։ Աղջիկը։
Մենք նորից հանդիպեցինք, ես պնդեցի։ Նրա ամեն նախադասությունից հետո ես ավելի ու ավելի ուժեղ էի սիրահարվում։ Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա։ Ուժեղ, փոքրիկ աղջիկ, որը ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն է ստեղծում:
Միշտ ժամանակ էր գտնում հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու համար իր քնի ու բարեկեցության հաշվին։ Նա այնքան բարձր նշաձողեր էր սահմանում, որ ոչինչ ու ոչ ոք չհամապատասխաներ իր չափանիշներին։ Ահա ինչպես էր աշխարհը տեսնում նրան։ Նա իմ ճանաչած ամենանուրբ մարդն էր։
Ես 26 տարեկան եմ, նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ մինչև իրար գտնելը։ Դա նախապատրաստված էր երկնքում։ Առաջին աղջիկն էր, որին ես համբուրել եմ։ Մենք գոնե մեկ անգամ չենք վիճել։
Տարբեր երկրների քաղաքացիներ լինելով, կյանքի տարբեր ճամփորդություններ ունենալով հանդերձ՝ մենք չէինք կարող ավելի նման լինել իրար։
Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ:
Սոնա, Իմ Սոնա»,- գրել է նա:

Այս նյութը դիտել են - 1584 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook