USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ադրբեջանասիրության շքերթ՝ Հայաստանում
2022-06-01 22:38:00
Տպել Տպել

 

Նկարում՝ Սևանի 4 հիմնական դպրոցի աշխարհագրության դասատու թրքաբարո  Լիլիթ Հայրապետյանն է


Հանրությանը ցնցել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տարածած տեղեկությունն ու լուսանկարը, ըստ որի՝ Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում աննախադեպ ադրբեջանասիրության դրսևորման են ականատես դարձել. աշխարհագրության ուսուցչուհին՝Հայրապետյան Լիլիթը, որն, ի դեպ, ներկայիս ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ազգականուհին է, 8ա և 8բ դասարանների աշակերտներին հանձնարարել է ներկայացնել հետազոտական աշխատանքներ՝ ցույց տալու պետություններն՝ իրենց բնորոշ յուրահատկություններով, ազգային գույներով:

Եվ ահա պարզվում է՝ դրական քողի ներքո, յուր դրոշով ու «ազգային գույներով» ներկայացվել է նաև «հարևան» Ադրբեջանը: Մի խոսքով՝ կազմակերպել են Իլհամ Ալիևի գովազդը անչափահասների շրջանում՝ ակնհայտորեն հեռուն գնացող նպատակներով. Սևանի վրա Իլհամը լուրջ աչք ունի, և, ըստ էության, որոշել են այսօրվանից ևեթ երեխաներին ուսուցանել ասենք ոչ հեռու ապագայում ադրբեջանցիների հետ համատեղ Սևանի ափին զագար ընդունելու նրբությունները:

Այն, որ աշխարհագրության ուսուցչուհին ՀՀ ՄԻՊ-ի ազգականուհին է, ակնհայտ է դարձնում այս ամենում ՔՊ-ի կողմից վարվող քաղաքական գծի հետքը: Բայց եթե նույնիսկ ուսուցչուհին ու ՄԻՊ-ը չլինեին էլ ազգականներ, անկասկած է, որ նման զազրելի բան կարող էր կատարվել միայն վերին օղակների հովանավորությամբ, քանի որ սևանցիների կենսական նպատակների ու անհրաժեշտությունների ցանկում չի գտնվում ազերիների չեղած պատմությունն ու գողացված մշակույթը գովազդելը՝ նույն այդ երկրում հայատյացության աննախադեպ մակարդակի ֆոնին:
Սա, ըստ էության, «խաղաղության դարաշրջանի» առաջին փոքրիկ ծիծեռակներն են, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե երկրների միջև խաղաղության համաձայնագիր ստորագրեն: Մի քանի տարի հետո ադրբեջաներենին ՀՀ-ում տրվելու է պետական լեզվի կարգավիճակ՝ դուրս մղելու հայերենը:
Ադրբեջանը Հայաստանը գրավում է ներսից, և այդ հարցում նա ունի անպարտելի զինակիցներ՝ ի դեմս ՔՊ-ի: Ու մինչ Ալեն Սիմոնյանի մայրիկը սեփական գլխից դուրս հեքիաթներ կպատմի միջնամատի դերի ու նշանակության մասին, հայ հանրությունը շուտով կարող է հագնել ազերիների միջնամատին՝ Ալենի մորը սեփական փորձով բացատրելու դրա իմաստն ու նշանակությունը:

Այս նյութը դիտել են - 1147 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook