USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համաձայնեցված խա՞ղ
2022-06-15 03:43:00
Տպել Տպել

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը, չբացառելով, որ ցուցարարների վրանները հավաքելու որոշում կկայացվի, հայտարարել է, որ ընդդիմության ակցիաները չպետք է վերածվեն զանգվածային անկարգությունների: «Իշխանությունները քաղաքացիների կողմից մեծ ճնշման տակ են, պահանջում են, որ երթևեկությունը կարգավորվի, և իրենք անհարմարություններ չկրեն: Զանգերով և ցանկացած հանդիպման ու շփման ժամանակ նրանք ասում են՝ բացե՛ք փողոցները, Երևանի երթևեկությունը վերականգնե՛ք»,- հավաստիացրել է ՔՊ-ական պատգամավորը:

ՔՊ-ականի խոսքերը հնչում են երկու կարևոր իրադարձության ֆոնին՝ ձեռք բերելով յուրահատուկ նշանակություն:
Մի կողմից՝ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանների ուղղությամբ կատարված փաստացի հարձակումն է, մյուս կողմից՝ ընդդիմության՝ պայքարի սեփական մարտավարությունը փոխելու անհրաժեշտության մասին խոսակցություններն են, ինչն, ըստ էության, ենթադրելու է նաև վերադարձ խորհրդարան:
Այս իմաստով հարց է ծագում՝ արդյոք իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից այս օրերին պարբերաբար հնչող այն հայտարարությունները, թե պետք է հանել վրանները հրապարակից, ինչ-որ կերպ ներդաշանկվո՞ւմ են ընդդիմության մտայնությունների հետ, թե՞ ոչ:
Բանն այն է, որ իշխանություններն, ուժով հանելով վրանները Ֆրանսիայի հրապարակից, կարող են դրանով պարզերես անել այն արդեն լքել ցանկացող ընդդիմությանը՝ յուրատեսակ ծառայություն մատուցելով նրանց: Դրանով, մի կողմից, ընդդիմությունը կկարողանա փրկել սեփական դեմքը՝ Ֆրանսիայի հրապարակը լքելու, ըստ այդմ՝ փողոցային պայքարը պրակտիորեն դադարեցնելու վերաբերյալ իր հնարավոր որոշման կյանքի կոչման համար լեգիտիմ հիմքեր գտնելով, իսկ իշխանություններն էլ վերջապես կկարողանան ազատվել գլխացավանքից ու խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը՝ դրանով իսկ բարձրացնելով սեփական լեգիտիմությունը:
Գուցե վերոհիշյալ միտքը կարող է թվալ դավադրությունների տեսության նման մի բան, բակց նման բաները հեռու չեն մեր իրականությունից:

Այս նյութը դիտել են - 894 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook