- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի
ծննդյան օրն է։ Առիթներ եղել են եւ մասնակցել եմ նրա ուրախություններին․․մի տեսակ մարդ էր, բայց, պահի տակ զգում էի, որ երեխայի պես է , շատ պարզ էր շփումներում․․ԱԺ դահլիճում զուգահեռ շարքերում էինք նստում, Նիստերից առաջ , երբ մտնում էի դահլիճ, ինքը, հիմնականում, արդեն նստած էր լինում իր տեղում․․։ Այն օրերին, երբ ընդհանուր բարեւում էի եւ նստում, անմիջապես նեղանում էր եւ արձագանքում․«Մարգարիտա ջան, /անունս միշտ ամբողջությամբ էր ասում/, վա՞տ ենք իրար հետ, խռո՞վ ես»; Ասում էի՝ չէ, պարոն գեներալ, անմիջապես երկրորդում էր՝«Բա որ վատ չենք, ի՞նչի մի կարգին, հավեսով, ջիգյարով չբարեւեցիր»․․․Սիրում էր, որ անվանական բարեւեմ, ձեռքը սեղմեմ․․․Չէ, մենք մոտ հարաբերություններ չունեինք, չեմ կարող պարծենալ, բայց զգում էի, որ հատուկ հարգալից է․․․Մի օր էլ լուսահոգի Ռոմիկը եկավ, թե՝ «Մարգարիտա ջան, արի գեներալի սենյակ, քեզ հրավիրում է»․․․։
Զարմացա, անգամ սենյակի տեղը չգիտեի․․Ռոմիկի հետ գնացինք․․Ներսում Սեյրան Սարոյանն էր, Մանվել Գրիգորյանը եւ էլի մարդիկ․․Մտա թե չէ, հանդիսավոր ոտքի կանգնեց․․Զարմացած էի․․Ինձ մեկնեց այս մեդալն ու գրքույկը եւ ասաց․ «Շնորհավորում եմ քեզ, դու արժանի ես մեր 5-րդ Բրիգադի 25 -ամյակի մեդալին»։ Ախր, պարոն գեներալ, ես ո՞ւր, ձեր 5-րդ հաղթական , Արցախ ազատագրած հերոսական բրիգադը ուր, ես ո՞նց եմ արժանի․․․«Թույլ չտվեց շարունակեմ։ Ձեռքս սեղմեց ու ասաց․«Մարգարիտա ջան, ես կռվի գինը գիտեմ, ես զինվորին հեռվից եմ ճանաչում, լավ կռվողին, դու զինվոր ես, էլի, քո կռիվն էլ ուրիշ դաշտում ա»։
Ի՞նչ իմանար Արցախի հերոսը, որ էսօր էդ կռվի դաշտը նույնն է, նույնը՝ հանուն Արցախի, նաեւ իր ազատագրած Արցախի, որ էսօր կտրտվում եւ հանձնվում է ժամանակին Մանվելի անունից անգամ սարսափող ադրբեջանին․․․
Նաեւ Մանվել Գրիգորյանին եւ Արցախի հերոսներին, Արցախն ազատագրածներին վարկաբեկելով, կեղծ շոուներ սարքելով, սկսվեց Արցախի հանձնումը թշնամուն եւ, ցավոք դեռ շարունակվում է․․․
Ուշացումով ասեմ՝ շնորհակալ եմ , պարոն գեներալ, 5-րդ Բրիգադի բոլոր տղերքին՝ հարգանացս հավաստիքը․․
Մարգարիտ Եսայան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից