- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մահաբերը «Կյանքի պուրակ» է կառուցում Երևանում, որ ըստ իր մեկնաբանության «2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո նահատակների հիշատակը խորհրդանշող նոր սիմվոլ է և պիտի խորհրդանշի «կյանքի հաղթանակը», որովհետև նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»:
Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի մեր քաջորդիները զոհվեցին, որ ինքը Արցախը հանձնի թշնամուն ու դրանով Հայաստանն ապրեցնի…
Սուտ, կեղծիք, դերասանական ցածրակարգ խաղ, պոպուլիզմ` միայն այսպես կարելի է բնութագրել ներկայիս իշխանությանը: «Փրկիչը» այսօր ՀՀ Կառավարության նիստի ժամանակ խրոխտ ձայնով իր համար բարեկամ, Հայի համար թշնամի ադրբեջանցի քոչվորներին զեկուցեց. «Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա» և դրանով իսկ փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, արձանագրելով նաև երկու հայկական պետությունների համար կործանարար փաստ` Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թշնամու վաղեմի, անկատար թվացող երազանքը` բաժանեց իրարից Հայաստանն ու Արցախը: Նա նաև հպարտ է, որ մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունեինք, իսկ հիմա իրենց մեծագույն ձեռքբերումն է Լեռնային Ղարաբաղ միավորը:
Վերջին ինքնասուլիսի ժամանակ Փաշինյանը հաստատեց, որ Արցախը Հայաստանին պիտի կապվի այլ երթուղով, իսկ Բերձորի և Աղավնոյի բնակիչները պիտի լքեն իրենց բնակավայրերը (Սուսի մասին չգիտեր), հիմա կարծես նոր է կարդացել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը և ասում է այն, ինչ Արցախի Արդարություն կուսակցությունն էր ասում դեռևս սույն թվականի փետրվարից: Խոսում է, երբ համոզված է, որ իր սև գործն արել է, խոսում է, երբ երկու հերոսով ևս համալրվեց Երկնային Բանակը:
Իբր լեզվի սայթաքում էր, սակայն վստահ ձևակերպմամբ, որ իրենք այս ընթացքում պատրաստ են ամեն օր ապահովել ադրբեջանի արևմտյան շրջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ կա նման խոսակցություն իր և ալիևի միջև: Իհարկե կարող ենք, որովհետև Նիկոլը երբեք պատահական խոսքեր չի ասում:
Արդեն չորս օր է Արցախում «լռություն» է, մարդիկ էլ չեն տալիս սովորական դարձած հարցը. «Բա վերջը ի՞նչ է լինելու», որովհետև անտանելի ցավեցնող ու գժվեցնող է միտքը, որ Հայրենիքը մի օր հետ ենք բերելու, բայց քաջորդիներին` երբեք…
Իսկ ՀՀ-ում իշխանությունը զավթած մի ղեկավար կա, ով այս ամենը բնութագրում է ադրբեջանի գործողություններ իր խաղաղության օրակարգի դեմ, բայց ինքն այդ օրակարգից չի հրաժարվելու, չի շեղվելու…որովհետև հենց դա է այն ճանապարհը որով ազատվելու է իր համար այնքան ատելի Ղարաբաղից ու ղարաբաղցիներից ու փառավորվելու է հայատյացի հոգին…
Իսկ Հայը մի անելիք ունի` ուժեղանալ, շատ ու անընդհատ ուժեղանալ և հոգեպես, և ֆիզիկապես, ազատվել այս հակահայ, թրքաբարո իշխանություններից ու տեր կանգնել Հայրենիքին, չթողնել մեր քաջորդիների գործն անավարտ…
Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ դավաճանները երկու տարի փորձում են ապացուցել, որ անհնար է: Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ անում էր 44 օր, պաշտպանում է իր Հայրենիքը, առանց մի կտոր իսկ զիջելու, գիտակցելով, որ ետևում իր երեխան է…Հայ Զինվորը երբեք չի պարտվում, իսկ բանիմաց հրամանատարության ու հանուն Հայրենիքի տրված հրամանների արդյունքում անում է անհնարին թվացողը. Արցախում թշնամու ուժեղացված հարձակումների արդյունքում ոչինչ չի զիջվել և դա ի շնորհիվ ճիշտ ու գրագետ հրամաններով կազմակերպված պաշտպանության:
Մետաքսե Հակոբյան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից