USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պարեկային քաոս՝ Հայաստանում. ո՞վ է տալու պատասխանը
2022-08-29 13:58:00
Տպել Տպել

Ընդդիմադիր գործիչներից մեկը հայտնել է, թե ինչպես են Գյումրիում պարեկները դաժան ծեծի ենթարկել մի քաղաքացու:
Այսպես՝ պարեկները կանգնեցրել են մի քաղաքացու՝ պահանջելով փաստաթղթեր: Քաղաքացին ժամանակ է խնդրել, որպեսզի զանգի, և տանեցիները փաստաթղթերը հասցնեն, բայց պարեկները չեն համաձայնվել, դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել, ինչի պատճառով մարդու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադ է ժամանել և այլն: Այսինքն՝ «նոր» Հայաստանի «բարիք» պարեկային ծառայությունը հերթական ագամ աչքի է ընկել իր լկտիությամբ ու լիազորությունների չարաշահմամբ՝ մահվան դուռը հասցնելով անմեղ քաղաքացուն:
Հայաստանում դեռևս շարունակվում է պարեկային ծառայության ներդրման գործընթացը, և պարբերաբար Կառավարությունը հայտարարում է այս կամ այն մարզում այդ ծառայության գործարկման կամ ծառայություն նոր աշխատակիցների ընդունման մասին՝ ընդունվողների համար սահմանելով մինիմալ պահանջներ:
Պարեկային ծառայության ներդրումը, որ ի սկզբանե հակասական արձագանքների արժանացավ, այսօր այլևս փաստ է, չարդարացրեց իրեն: Միակ բանը, ինչին հանգեցրել է այդ ծառայության ներդրումը, Հայաստանն արագ տեմպերով ոստիկանապետության վերածելն է. «բեսպրեդելը» հասնում է իր պատմական մաքսիմումին, ու չկա ոչ մի երաշխիք, որ մեղավորները որևիցե կերպ կպատժվեն:
Անշուշտ, Ոստիկանությունն երբեք աչքի չի ընկել իր մարդասիրությամբ կամ նախանձախնդրությամբ՝ հաճախ անձամբ խախտելով գրված ու չգրված օրենքները, բայց այն, ինչ անում են այսօր պարեկները, իսկական քաոս ու ամենաթողություն է հիշեցնում՝ վարկաբեկելով ողջ ոստիկանական համակարգը:
Ինչի՞ արդյունք է սա:
Ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորված լինել երկու պատճառով՝ անհրաժեշտ դիսցիպլինայի բացակայությամբ, երկրորդ՝ պարեկային ծառայողների մարդկային ու մասնագիտական ցածր որակներով:
Արդյոք դա հուզո՞ւմ է իշխանություններին:
Տպավորություն է, որ նրանց հուզում է միայն այն, թե ինչպես են նույն այդ պարեկներն իրականացնում այն հանձնարարությունները, որոնք ընդդիմության քաղաքական պայքարի թեժ փուլի ժամանակ իջեցվում են վերևից ու վերահսկվում: Մնացյալ դեպքերում պարեկներն ազատ են ու ինչ ուզում, այն էլ անում են՝ չվախենալով պատասխանատվությունից:

Այս նյութը դիտել են - 762 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook