- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հանձնել է Արցախը, երբ խոսել է «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի» իրավունքների մասին։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է հետևյալը․
«Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը»։
«Հրապարակի» հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ սա Փաշինյանի նախորդ հայտարարությունների շարունակությունն է․
«Չեմ կարծում, որ դա ինչ-որ անսպասելի բան էր, որովհետև սա առաջին անգամը չէ, որ նա ասում է, և կարևոր փաստն այստեղ այն էր, որ ինքը, փաստորեն, նորից պահում է «Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին» իր արած հայտարարությունը, և կրկին ասում է՝ «Ղարաբաղի ժողովրդի անվտանգություն»։ Ինքն այս անգամ էլ միջազգային ավելի մեծ հարթակում փաստեց, որ Արցախի հարցը փաստորեն փակվել է այն կերպ, ինչպես ասում է Ալիևը, այսինքն՝ պատերազմի արդյունքում, և Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն էլ պատրաստվում ձեռնարկել՝ փոխելու այդ ուղղությունը։ Այդ արտահայտությունը կարելի է ընկալել որպես ամենադաժան, ամենաթշնամական հետևանքով հենց Հայաստանի առաջին դեմքի շուրթերից, և իր արտահայտածի հետևանքով Արցախն ուղղակի հանձնվում է Ադրբեջանին՝ ՀՀ ներկայիս գործող իշխանությունների ձեռքով։ Իրենք Արցախը հանձնում են Արդբեջանին, որովհետև այլ մեկնաբանություն չի կարող լինել այդ բառին, և եթե հանկարծ իրենք ինչ-որ մի օր ասեն, որ մենք սխալ ենք հասկացել, դա հերթական ցինիզմն ու լկտիությունը կլինի։ Ինքը այդ բառերով ամենաբարձր միջազգային հարթակից Արցախը հանձնեց Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորին հարցրինք՝ բացառվո՞ւմ է, որ Փաշինյանը, «ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգություն և իրավունքներ ասելով», հենց ինքնորոշման իրավունքը նկատի ունենա․
«Միանշանակ, ինքն այդ մասին արդեն խոսել է գարնանը։ Ինքը բոլոր առումներով խեղաթյուրել է ինքնորոշման իրավունքը՝ ասելով, որ այդպիսի բան չի կարող լինել, ի վերջո «այդ ինքնորոշման իրավունքից կարող են օգտվել նաև ադրբեջանցիները», ցիտում եմ իր բառերը, այն դեպքում, երբ մենք գիտենք, որ երբ տեղի էր ունենում հանրաքվեն, ադրբեջանցիներ չկային, չէին մասնակցում, այսինքն՝ դա զուտ հայերի ինքնորոշման իրավունքն է։ Ինքը փուլ առ փուլ հասցրեց նրան, որ ինքն արդեն չի թաքցնում, որ բացահայտ Արցախը հանձնում է ադրբեջանին, և նոր չէ, որ նա չի ընդունում Արցախում հայերի ինքնորոշման իրավունքը, ինքը վաղուց է սկսել այդ մասին խոսել»,- պատասխանեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանին հարցրինք նաև, թե Փաշինյանի այս հայտարարությունը ի՞նչ արձագանք է գտել Արցախի իշխանությունների մոտ․
«Չեմ տեսել Արցախի իշխանությունների կողմից ինչ-որ արձագանք, իրենք, չգիտեմ, ոգևորվա՞ծ են, թե ինչ․ ամեն տեղ առիթ-անառիթ, հնարավոր բոլոր հարթակներում շեշտում են, որ ամեն դեպքում որևէ փաստաթուղթ չկա, և իրենց այդպես հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը, և փորձում են այդկերպ հանգստացնել ժողովրդին, բայց ժողովուրդը, ընդդիմադիր պատգամավորները, սթափ մարդիկ շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքին տգետը, միամիտը կամ իր գործընկերը կարող է հավատալ, որովհետև մենք արդեն 4 տարի է՝ տեսնում ենք, որ ինքը ասում է մի բան, անում է լրիվ հակառակը, որը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից, ո՛չ էլ հայ ժողովրդի շահերից»։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





