USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իրականության ու ցանկալիի մեջտեղում. ո՞րն է բարձրագույն արժեքը Հայաստանում
2022-12-10 10:24:00
Տպել Տպել


Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ՄԻՊ ինստիտուտը շարունակաբար վարկաբեկող Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել՝ ցանկալին իրականության տեղ մատուցելով:

Արդեն վաղուց շաբլոն դարձած ու իրենց հիմքում «նյութ» չունեցող լոլոներից զատ՝ Գրիգորյանը, մասնավորապես, պնդել է, թե իբր ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ ունեցած իրավունքների ու ազատությունների հիմք:
Մարդու իրավունքների վիճակը զուտ ֆորմալ առումով Հայաստանում կարծես անքան էլ վատ չէ: Համենայն դեպս՝ այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են երկրներում այս խնդրի գնահատմամբ ու հարցերի վերհանմամբ, Հայաստանը շատ առումներով ճանաչում են որպես ժողորդավար երկիր՝ չնայած հանուն արդարության հարկ է նշել, որ նման լավատեսական գնահատականները ոչ միշտ են վստահություն ներշնչում հայաստանյան ռեալներին ծանոթ հայաստանցիների մոտ՝ մատնելով գնահատական հնչեցնողների իրական նպատակները:
Բանն այն է, որ կոնկրետ Քրիստիննե Գրիգորյանի մատնանշած վերոհիշյալ թեզերը շատ դժվար են տեղավորվում իրական կյանքին բնորոշ ռեալների շրջանակներում:
Հարցն այն է, որ որպեսզի որևիցե երկրում մարդու իրավունքների վիճակն իսկապես նորմալ գնահատվի, լրջագույն աշխատանք է անհրաժեշտ տանել, համապատասխան քաղաքականություն է պետք մշակել ու այն անշեղորեն կյանքի կոչել քրտնաջան աշխատանքով: Կոնկրետ Հայաստանի դեպքում տեղի է ունեցել հակառակը: Բավական է մեկ օրինակ՝ հասկանալու ստեղծված իրավիճակի ողբերգականությունը:
Օրինակ՝ զոհվածների ծնողների նկատմամբ դրսևորվող անպատվությունը, հալածանքներն ու վարկաբեկիչ գործողությունները կամ ասենք ընդդիմության ակտիվ աջակիցների հանդեպ թույլ տրված բռնություններն ինչպե՞ս են տեղավորվում Գրիգորյանի հնչեցրած թեզերի շրջանակներում:
Ակնհայտորեն՝ ոչ մի կերպ:
Կամ եթե մարդը ՀՀ-ում բարձրագույն արժեք է, ապա ինչո՞ւ այդքան ցածր գնահատվեց հայ զինվորների կյանքը, երբ քաղաքական իշխանությունների անձնական շահերին զոհաբերվեցին հազարավորները մարտի դաշտում՝ պայմանավորված պատերազմով հողերը թուրքերին հանձնելու նպատակով:
Նույն Լենա Նազարյանն էր, չէ՞, պատերազմից հետո հայտարարել, որ եթե հողերն առանց պատերազմի տային Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով իրականացնելով «Լավրովի պլանը», մարդիկ իրենց կմեղադրեին դավաճան լինելու համար: Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն էր ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել, որ կարող էին և պատերազմ չանել՝ ունենալով ներկայիս արդյունքը, ինչից հետո, ի դեպ, սկսվեց ընդդիմութան փողոցային պայքարը:
Հայաստանում, ցավոք, որևէ իշխանության օրոք մարդու իրավունքները հարյուր տոկոսով երբեք էլ չեն երաշխավորվել, մարդը երբեք բարձրագույն արժեք չի եղել, օրենքն էլ երբեք գերակա չի հանդիսացել: Ինչ վեաբերում է հեղափոխությանն ու այն խոստումներին, որոնց շնորհիվ կայացավ այն, ապա կյանքը ցույց տվեց, որ բացառապես հետընթաց ունեցանք՝ պարզապես այն տարբերութամբ, որ եթե նախկիններն իրենց գործն անում էին՝ առավելապես լեզվին չտալով, ապա սրանք երկիրը քանդում են քաղցր-մեղցր խոստումներով:

Այս նյութը դիտել են - 926 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook