- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:
– Պարոն Ոսկերիչյան, անշուշտ հետևել եք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին, որտեղ անդրադարձ կա Սփյուռքին: Նա նշել է, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է և խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է, Սփյուռքը և Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն, ազգ և այլն: Ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը:
– Մինչև հիմա բոլոր ղեկավարները Սփյուռքին դրել են կթան կովի տեղ: Գիեք, որ իբրև ֆրանսահայ՝ իմ մուտքը Հայաստան արգելված է Հայաստանի ԱԱԾ-ի կողմից: Հիմա նշանակվել է ԱԱԾ նոր ղեկավար, նախորդն այդպես էլ չարձագանքեց իմ նամակին, պատրաստվում եմ Գեորգի Կուտոյանին նամակով դիմել: Այսինքն՝ ես պահանջում եմ հայրենիք վերադառնալու իրավունք տալ ինձ: Այս կոնկրետ օրինակով թող Սերժ Սարգսյանը ցույց տա, որ Սփյուռքի իրավունքը ճանաչված է: Կարծում եմ՝ Սփյուռքն իսկապես իրավունք կունենա այն ժամանակ, երբ այս ռեժիմը վերջնականապես մաքրվի՝ իր գերդաստաններով:
– ԱԱԾ-ն այդպես էլ անպատասխան թողեց Ձեր նամակը:
– Այո, դրանից առաջ էլ տեղի համայնքի ներկայացուցիչները նամակ էին փոխանցել Հայաստանի երրորդ չընտրված նախագահին, այդպես էլ անպատասխան մնաց նամակը: Ես չեմ կարծում, որ նորեկ Կուտոյանը կպատասխանի հարցերին, քանի որ իրենց մարդն է: Վերջերս համայնքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցեցի, Օլանդին և Շառլ Ազնավուրին տվեցի նամակը, Հայաստանի դեսպանը հետաքրքրվում էր, թե ինչ եմ ասում նրանց: Այնտեղ էին հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքապետեր, բոլորին տեղեկացրի խնդրի մասին: Շատերը ուղղակի ապշել էին:
– Նրանք խոստացա՞ն հետևողական լինել:
– Նրանք ասացին, որ կզբաղվեն խնդրով: Ամերիկայի հայ իրավաբանները նույնպես արձագանքել են: Պատկերացնում եք՝ տարվա մեջ ես երկու-երեք անգամ գալիս էի Հայաստան, մինչդեռ հիմա իմ առաջ բոլոր ճանապարհները փակվել են: Եվ Սերժ Սարգսյանը դեռ խոսում է սփյուռքահայերի իրավունքներից:
– Սերժ Սարգսյանը իր ելույթում նաև նշեց, որ վստահ է՝ բոլորն են այսօր մտածում, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ըստ Ձեզ՝ արդյոք քայլեր արվե՞լ են վերջին տարիներին, որպեսզի Հայաստանը դառնա ավելի գրավիչ մեր հայրենակիցների համար:
– Բացարձակապես ոչ: Եթե նա իսկապես նման ցանկություն ուներ, ինչո՞ւ չարեց, ո՞ւր էր մինչև հիմա՝ այս յոթ տարիների ընթացքում, ո՞ւր էր մինչև հիմա, ի՞նչ քայլ էր անում այդ ուղղությամբ, մինչդեռ անընդհատ խոսում են այդ մասին, բայց որևէ գործնական քայլ չկա:
Դաշնակցությունը իրենց հետ համաձայնվել է, յոլա է գնում, կարծում են՝ Սփյուռքը պետք է լռի, բայց Դաշնակցությունը Քոչարյանի իշխանությունից սկսած՝ մեղսակից է բոլոր ընտրակեղծիքներին: Սփյուռքի մարդկանց ներգրավելուց, Սփյուռքի իրավունքներից խոսելուց առաջ թող հայստանաբնակների իրավունքները չոտնահարեն, կյանքը բարելավեն, իրավական պետություն հաստատեն, չլինեն քաղբանտարկյալներ:
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․