USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»
2022-12-20 00:18:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատել են եւ նշանակել Կենտրոնի դատախազ: Վերջինիս տեղափոխությունը քրեական գործով անցնողներին առավել վատ վիճակում է դրել, քանի որ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված մարդիկ չգիտեն, թե այս տեղափոխությունից հետո ինչ է լինեու իրենց քրեական վարույթի հետ:
Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Ու թեեւ այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին: Գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:
Ավելին՝ նրան ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազն էլ նոր պաշտոն է ստացել. արդյոք սա՞ է աշխատանքի արդյունավետության մասին պատկերացումը ՀՀ դատախազությունում…
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1307 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook