USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասո՛ւն, խոսում ես Սպայի դեպքից, բայց մոռանում ես, որ ձեր օրոք Մանվելին են դիտավորյալ սպանել, ու դու դա չես դատապարտել.Դավիթ Մկրտչյան
2023-02-17 23:24:00
Տպել Տպել
Սասուն Միքայելյան, լավ չի չէ՞,որ ասում են՝ Սասունը չի վիրավորվել, լավ չի չէ՞,որ ասում են՝ Սասունը կռիվ չի գնացել,լավ չի չէ՞,որ ասում են՝ Սասունը փախել ա,այո, ես էլ եմ ասում,որ լավ չի,բա ինչքա՜ն վատա,որ ասում են՝ մենք բանակ չենք ունեցել,ապրիլյանում էլ պարտվել ենք:
Այո, ուժեղ կռվել ես՝ ստացածդ Մարտական Խաչն էլ դրան ապացույց, բայց քաղաքականության մեջ էլ քեզ կպցրել ես բոլոր վատ պիտակները:
Որ դու վիրավորվել ես, ես դա գիտեմ, որ նաև քո կռվածով ժամանակին հպարտացել եմ, էդ էլ չեմ մոռացել, բայց աչքիս դու ես մոռացել, թե ինչ հզոր Բանակ ենք մենք ունեցել,ու ոնց ես դու հպարտացել էդ Բանակով՝ հա՜մ Վազգեն Սարգսյանի ժամանակ, հա՜մ Վազգենից հետո:
Էդ Հզոր Բանակը ոչնչացրեց ոչ թե թուրքը,այլ՝ ձեր իշխանությունը:
Թե ինչեր եմ արել Սերժին Հավատարիմ մնացած Շարմազանովի ու Աշոտյանի համար էս անցած տարիներին,ոնց եմ վարվել իրանց վիրավորողների հետ, հատկապես 2018 ու 2019թ-ին,դրա մի մասը գիտեն բոլորը, իսկ մեծ մասը՝ Աստված:
Բայց երեկվա հանրայինով հնչեցված տու-տու-ներին, քեզ տու-տու-ներով չեմ պատասխանում՝ էդ էլ մարտական անցյալիդ ղուրբան:
Խոսում ես Սպայի դեպքից, որը խմածության հետևանքով առաջացած վեճի արդյունք ա եղել, ու էդ գործով լիքը մարդիք են դատվել, բայց մոռանում ես,որ ձեր օրոք Մանվելին են դիտավորյալ սպանել, ու դու դա չես դատապարտել:
Դե իսկ Հայրապետյան Ռուբոն ՏՂԱՅԱ՝ Ռեմբոյից էլ առավել:
Էն որ ասեցիր՝ Սերժին բոլորից շատ ես հարգում, ես իրոք հավատում եմ ու ուրախ եմ դրա համար,բայց որ Սերժին դավաճանել ես՝ դա փաստ ա:
Հ.Գ. Շարմազանովը բանակ չի գնացել,բայց ի տարբերություն ձեր նիկոլի, Հայրենիքի համար էնքան մեծ ծառայություն ա մատուցել,որ ես, Կռված Տղա լինելով, խոնարհվում եմ իրա արածների առաջ,իսկ Աշոտյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, ի տարբերություն կառավարական դիվանների տակ մտած ձեր քպ-ականների,ռազմական ծառայություն ա իրականացրել Սիսիանում:
Այս նյութը դիտել են - 2765 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook