- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ստորագրել է Ռուբեն Վարդնայանի ազատման հրամանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Վարդանյանը շարունակելու է մնալ իր ընկերը, այս կամ այն կերպ նպաստել Արցախի զարգացամանը:
Դեռ օրեր առաջ էր շրջանառվում տեղեկությունն այն մասին, որ փետրվարի 23-ին Վարդանյանին հեռացնելու են պաշտոնից: Տեղեկությունները, փաստորեն, ճիշտ դուրս եկան, ինչը, սակայն, չի կարող փարատել այն վախերը, որ առաջ են գալիս նրա՝ պաշտոնից հեռացման կապակցությամբ:
Բանն այն է, որ Ռուբեն Վարդանյանը, որին տրվող գնահատականները հաճախ միմյանցից արմատապես տարբեր էին, իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրեն հասցրեց դրսևորել որպես Արցախի ինքնուրույնության ու հարատևության ջատագով: Գոնե նրա հանրային ելույթներն ու տարբեր միջազգային ԶԼՄ-ներին տված հարցազրույցները հենց դրա մասին են վկայում: Մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ իրավիճակ է Լաչինի միջանցքի շուրջ, թե ինչ պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը Հայաստանին ու Արցախին՝ կապված նույն Վարդանյանի հետ, շատ մեծ է գայթակղությունը՝ մտածելու, որ նրա հեռացումը կարող է Արցախի սուբյետայնության վերջի սկիզբը դառնալ՝ հաշվի առնելով առնվազն Արայիկ Հարությունանի հարմարվողական էությունը:
Մյուս կողմից՝ Վարդանյանի հեռացումն ունի նաև լրջագույն ներքաղաքական կոնտեքստ՝ կապված Արցախում Նիկոլ Փաշինյանի ազդեցության մեծացման հետ:
Հայտնի է, որ Վարդանյանի հայտնվելը Արցախի պետնախարարի պաշտոնում չէր տեղավորվում ՔՊ-ական իշխանության ծրագրերում ոչ միայն այն պատճառով, որ վերջիններս համոզված են Արցախի՝ ադրբեջանական հող լինելու վերաբերյալ իրենց պնդումներում՝ անթաքույց կերպով պրոցեսը տանելով Ստեփանակերտն էլ Ադրբեջան դարձնելու ուղիով, այլև՝ այն, որ Վարդանյանը նույն Նիկոլ Փաշինյանի կողմից դիտարկվում էր որպես հնարավոր քաղաքական ախոյան. ՔՊ-ն վախենում էր, որ կարող էր կրկնվել Քոչարյանի պատմությունը, և ինչպես Քոչարյանի՝ Արցախից Հայաստան գալը վերջ դրեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը, այնպես էլ Վարդանյանը կարող էր վերջ տալ Փաշինյանի քաղաքական կարիրեային:
Այս իմաստով Վարդանյանի հեռացումը ուրախալի փաստ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար:
Հուսանք,որ գոնե Ռուբեն Վարդանյանի հեռացումից հետո Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը՝ ենթարկվելով Հաագայի միջազգային դատարանի վճռին՝ նախապես ստանալով սեփական հախը:
Գ.Մ.
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ