USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը զտում է ԱԱԾ-ն
2023-03-01 13:43:00
Տպել Տպել


ԱԺ-ն 63 կողմ, 27 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Նշվում է, որ նախագծի նպատակն է ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը և դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը։

Հավելյալ ատեստավորման ինստիտուտը Հայաստանում ներդրվել է ոչ հեռու անցյալում: Սկսեցին ուսուցիչների ատեստավորումից՝ էլի խոստաալով ատեստավորում անցածների աշխատավարձերը բարձրացնել, իսկ հիմա ահա հասել են ԱԱԾ-ին, ՊՆ-ին:
Կա՞, արդյոք, այս ամենում քաղաքական ենթատեքստ, թե՞ իսկապես պետությունն իր առջև խնդիր է դրել բարձրացնել պետական աշխատողների արդյունավետությունը՝ նյութական միջոցները հնարավորինս ճիշտ օգտագործելու նպատակով:
Իրականում գործ ունենք լավ մտածված հնարքի հետ, որի էությունը պետական մարմինների, կարևորագույն օղակների վերաձևումն ու զտումն է:
Գաղտնիք չէ, որ իշխանությունը վերցնելուց ի վեր ՔՊ-ն ունեցել է երկրում իսկապես արմատավորվելու խնդիր, սեփական կադրերով պետական օղակները լցնելու պրոբլեմ: Չնայած փորձ արվեց հնարավորինս լուծել այդ՝ քաղաքական առումով կարևոր համարվող խնդիրը, սակայն այն այդպես էլ մինչև վերջ մնաց անլուծելի:
Հիմա ատեսավորման միջոցով փորձ է արվելու լուծել այդ խնդիրը, իսկ այն, որ մասնավորապես՝ դա ներդրվում է ԱԱԾ-ում, նույպես պատահական չէ, քանի որ հայտնի է՝ ԱԱԾ-ն ցանկացած իշխանության համար ունի գերկարևոր նշանակություն՝ նախևառաջ սեփական իշխանության պահպանման տեսանկյունից: Այն իշխանությունն է հաջողութամբ վերարտադրվում, որը լիովին վերահսկում է ուժային բլոկը:
ԱԱԾ-ականներին հավելյալ ատեստավորման ենթարկելու վերաբերյալ մտահղացումն ակնհայտորեն ունի նպատակ՝ այն Նիկոլ Փաշինյանին կատարելապես հնազանդեցնելու, նրա գաղափարներն ու մեթոդները կիսող կադրերով լցնելու՝ ազատվելով իշխանությունների տեսակետները չկիսող կադրերից նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս կարող են գերպրոֆեսիոնալ լինել: Արդյունքում կարող է ճանապարհ անցած սպան թողնվել համակարգից դուրս, իսկ ջահել նիկոլականը, որը, ըստ էության, շատ հեռու է ԱԱԾ-ական համարվելուց դեռ, գրավի հեռացվողի տեղը՝ համակարգի համար դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Հայաստանը պատերազմող երկիր է, և կոնկրետ ԱԱԾ-ի թիրախում պետք է լինեն ներքին ու արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայմանն առնվող հարցերը: Այնինչ գաղտնիք չէ, որ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ նույն Ոստիկանությունը Հայաստանում մեկ հիմնական բանով են զբաղվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմամբ՝ թերանալով իրենց բուն գործառույթներում:
Սա կար նախահեղափոխական շրջանում, կա նաև հիմա, բայց է՛լ ավելի անհանդուրժելի դրսևորոմներով:
Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 870 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook