- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հանրային Ձայն» կուսակցության առաջնորդ, հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանի՝ ավելի քան 340.000 հետևորդ ունեցող Յութուբյան ալիքի արգելափակման փաստը շատերի մոտ շոկ է առաջացրել՝ առաջ բերելով անչափ էական մի հարց՝ ո՞ւմ ջանքերով է դա տեղի ունեցել:
Շրջանառվող ամենահիմնական վարկածն այն է, որ «Հանրային Ձայնի» Յութուբյան ալիքի արգելափակման հետևում կանգնած են ՀՀ ներկայիս իշխանությունները: Կա ոչ անհիմն տեսակետ, որ ԱՄՆ-ում ՔՊ-ի ներկայացուցիչ ու շահերի ջատագով դեսպան Լիլիթ Մակունցը, Լոս Անջելես այցելելով, անձամբ է զբաղվել յութուբյան էջի արգելափակման հարցերով՝ չարաշահելով սեփական լիազորությունները:
Անկախ նրանից, թե կոնկրետ ովքեր են կանգնած Վարդան Ղուկասյանի Յութուբյան ալիքի արգելափակման հետևում, փաստ է, որ դրանից նրա լսարանը ոչ միայն չի պակասելու, այլև է՛լ ավելի մեծ թվով մարդիկ են համալրելու նրա մշտական լսարանի ստվար բանակը՝ դառնալու տեսալսողական մեդիայի ոլորտում ամենամեծ լսարանն ունեցող ռեսուրսի հավատարիմ հետևորդ:
Ընդ որում՝ Վարդան Ղուկասյանին ամենաակտիվը հետևում են հատկապես նրանք, ովքեր առերևութաբար քննադատաբար են վերաբերվում նրա արած գործին՝ ոչ մի ծրագիր բաց չթողնելով: Վարդան Ղուկասյանն այսօր, կարելի է ասել, յուրատեսակ աստղ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում: Նրա գործը համահայկական նշանակություն է ձեռք բերել, ինչը տարօրինակ չէ, քանի որ այսօր փաստացի Վարդան Ղուկասյանն է այն միակ մարդը, որ սեփական նախաձեռնությամբ շարունակաբար ձեռնամուխ է լինում պետական մարմինների ու ուժային օղակների կողմից թույլ տրվող ու խնամքով քողարկվող չարաշահումների հետաքննմանը, բացահայտում սրա-նրա թալանը, պատռում տարբեր տրամաչափի չինովնիկների դիմակը, մանրակրկտորեն զբաղվում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին հուզող խնդիրների բարձրաձայնմամբ և այլն:
USArmenianews.com-ը նույնպես իր աջակցությունն է հայտնում Վարդան Ղուկասյանին՝ վստահ լինելով, որ ազատ խոսքի միջոցով է նաև, որ հնարավոր է դառնում հասնել բազմաթիվ խնդիրների լուծմանը, կանխել հասարակության դեգրադացումն ու հնչեցնել առողջ քննադատություն, որը ժողովրդավարութան հիմքն ու պարտադիր ատրիբուտն է հանդիսանում:
Այնպես որ՝ USArmenianews.com կայքը գործնականում է հետամուտ լինելու՝ պարզելու Վարդան Ղուկասյանի Յութուբյան ալիքի արգելափակման առեղծվածը՝ նամակ ուղարկելով համապատասխաններին: Արդարության փնտրտուքը պետք է ոչ թե խարազանվի, այլ բոլոր հնարավոր միջոցնեով խրախուսվի, և պետք է արդարացիորեն արձանագրել, որ «Հանրային Ձայն»-ը լոկ մեկ մարդու ձայն չէ, այլ՝ հազարների, որի միջոցով անհաշվելի թվով մարդիկ հնարավորություն են ստանում լսելի դարձնելու իրենց հուզող խնդիրներն ու գտնելու դրանց արդյունավետ լուծումները:
Վարդան Ղուկասյանը նշել է, որ «Հանրային Ձայն-»-ի ադմինիստրացիային կամ անձամբ իրեն որևիցե ծանուցում կամ նախազգուշական նամակ չի ուղարկվել «Youtube»-ից, ինչից կարելի է եզրակացնել, որ գուցե գործ ունենք ապօրինության կամ առնվազը թյուրիմացության հետ: Անկախ ամեն ինչից՝ մտադիր ենք հասնել մեղավորների բացահայտմանն ու նրանց պատժին՝ ապագայում նմանօրինակ դեպքերից խուսափելու նպատակով:
Նրանք, ովքեր մեծապես շահագրգռված են, որ «Հանրային Ձայն»-ը է՛լ չգործի, ստիպված են լինելու խոր հիասթափություն ապրել, քանի որ հաջորդ իսկ պահին բացվելիք կամ արդեն բացված նոր Յութուբյան ալիքը, երբեք չի ունենալու լսարանի խնդիր՝ գուցե է՛լ ավելի պոպուլյար դառնալով, քանի որ այն, ինչ պատկանում է ժողովրդին, ոչ մի իշխանություն դրա վրա իրական ազդեցություն չի կարող գործել, հալածանքները չեն կարող արդյունավետ լինել:
Մյուս կողմից՝ հստակ հարցեր են առաջանում՝ Լիլիթ Մակունցի հետ կապված:
Եթե տեղի ունեցածը քաղաքական պատվերի հետևանք չէ, ապա ինչո՞վ է բացատրվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի լռությունը: Անկախ այն բանից, թե որ ուժի ծոցից է Մակունցը դուրս եկել կամ ինչպես է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան հռչակվել, նա նախևառաջ պետք է հավատարիմ լինի իր ներկայիս կոչմանը և ցուցաբերի իրական դիվանագետին հարիր որակներ. Մակունցն իրավունք չունի՝ լռության մատնելու կատարվածը:
USArmenianews.com-ը խոստանում է առաջիկայում անդրադառնալ Մակունցի լոսանջելեսյան այցին, դրա շրջանակներում ունեցած ինչպես հայտնի, այնպես էլ գաղտնի պահվող հանդիպումներին: Կարծում ենք՝ Մակունցի դիվանագիտական աշխատանքը շատ ավելի արգասաբեր կլիներ հայրենիքի համար, եթե ոչ թե զբաղվեր իրեն չվերաբերող գործերով, այլ՝ ասենք, համենար զբաղվել լոսանջելեսահայությանն այսօր մեծապես հուզող խնդիրներով, օրինակ՝ գլխավոր հյուպատոսի բացակայության հարցի լուծմամբ՝ պրոբլեմ, որ շատերին այլևս թվում է անլուծելի:
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ