USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խուսափելով մեր ինքնորոշումից, առանց մեր կամքը հարցնելու` մեզ հանձնել են գիշատիչ ցեղին.Նատաշա Պողոսյան
2023-03-13 12:49:00
Տպել Տպել

Տեղեկանում ենք, որ Ադրբեջանը պահանջում է Արցախի հետ բանակցությունները շարունակել Բաքվում։ Դա նշանակում է` մեր ներկայացուցիչները պետք է մեկնեն Բաքու` Արցախի ժողովրդի «ինտեգրման» հարցով։

Որ այնքան բարձրաձայնում էի, թե ինչ իրավունքով է Հայաստանի վարչապետը իր քպ֊ական իշխանավորներով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք, ոմանք ինձ հակադարձում էին, որ իբր իմ գրառումներով սասանում եմ Հայաստանի պետականությունը։
Ցանկալի է իմանալ, նրանք չէի՞ն մտածել, որ Արցախը հանձնելուց հետո արցախցիների «ինտեգրման» հարցն է բարձրացվելու և հայրենիք կորցնելու, հայաթափվելու մեծ վտանգի առջև ենք կանգնելու։
Որքա՜ն կցանկանային արցախցիները, որ Բաքու մեկնողները Արցախը հանձնողները լինեին։
Հիշեցնեմ դարերի պատմությունը։
Երբ Շապուհ արքան 4֊րդ դարում Տիզբոն հրավիրեց հայոց Արշակ թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին, նա փորձեց հայոց արքայի հավատարմությունը հայկական հողով և ջրով, ապա Անուշ բերդը նետեց Արշակին, իսկ սպարապետ Վասակին հանձնեց դահիճներին...Շուտով սպարապետի խոտով լցված պաճուճապատանքը կախվեց Արշակի մոտ բանտախցում։
Մեկ այլ դեպք հիշեցնեմ 5֊րդ դարից, երբ հայոց բոլոր նախարարներին Հազկերտը կանչեց Տիզբոն, նրանց առաջարկեց պարսից քրմերով և քրմապետներով վերադառնալ հայոց երկիր և հավատափոխ անել ժողովրդին։ Երբ նախարարները չհամաձայնվեցին, նրանց բանտը նետեց։ Նրանց հետ էր հայոց զորավար Վարդան Մամիկոնյանը, ով հետագայում ղեկավարեց Ավարայրի ճակատամարտը։
Չեմ ուզում մեզ կերակրել անցյալի դաժան օրինակներով, բայց Արցախը Ադրբեջանին հանձնողները այս ճակատագրական պահին պատասխանատու են ոչ միայն 120 հազարի անվտանգության, այլև մեր ընտրած ճանապարհը խաթարելու համար, որ խուսափելով մեր ինքնորոշումից, առանց մեր կամքը հարցնելու` մեզ հանձնել են գիշատիչ ցեղին։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 965 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook