- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Եւ այսպես, Հայաստանում 3 նախարարությունների եւ 2 մարզի կառավարումը կհանձնվի Դաշնակցությանը:
Հանուն քաղաքական համագործակցության անհրաժեշտության՝ ՀՀԿ-ն «զոհաբերեց» իր թիմակիցներին:
Կասկածից վեր է, որ պաշտոնից ազատված ՀՀԿ-ականները «անգործ» չեն մնա: Նրանք ինչ-որ պարտականություններ կստանձնեն առաջիկայում: Բայց այդ առաջիկա ասվածը մինչեւ 2017 թվականի ընտրություններն են, թե դրանից հետո, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ դեռեւս պաշտոնյա ՀՀԿ-ականները պետք է զինվեն համբերությամբ՝ սպասելով իրենց հերթին:
Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր էր, թե ինչ սկզբունքով ընտրվեցին նախարարները, որոնց ՀՀԿ-ն «զոհաբերեց»: Արդյո՞ք միայն դաշնակցության պահանջները կարող էին գերակա լինել իշխող ՀՀԿ-ի համար: Թեեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «անտեր նախարարներին հանել են, ով տեր ունի՝ թողել», այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ իրականում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը ամենեւին էլ հավատարիմ ՀՀԿ-ական չէր: Նա այսքան տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ ՀՀԿ-ի համար «սվոյ» գործիչ, եւ նրա «զոհաբերումը» զարմանալի չէր: Ավելին՝ Ճշմարիտյանը առանձնապես էնտուզիազմով չէր էլ աշխատում, եւ կարելի է ասել՝ էկոնոմիկայի ոլորտը վերջնականապես ձախողված է նաեւ նրա պաշտոնը «յոլլա տանելու» սկզբունքով առաջնորդվելու հետեւանքով:
Տարօրինակ չէր նաեւ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը, որով կրկին բաժանվեց ՏԿԱԻ նախարարությունը: Իրականում կյանքը ցույց տվեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման միացված նախարարությունների աշխատանքը Արմեն Երիցյանին վստահելը այնքան էլ արդյունավետ չէր: Նա փայլուն ԱԻՆ ղեկավար էր, բայց ոչ տարածքների կառավարիչ: Նրա մոտ չստացվեց այդ ոլորտի կառավարումը: Եւ այս իմաստով կարելի է արդարացված համարել նախարարության կրկին բաժանումը: Բայց դժվար է ասել, թե ինչպես կարող է աշխատել Դավիթ Լոքյանը, մարդ, որ նոր, թարմ մտքեր դժվար թե կարողանա գործածության մեջ դնել:
Այս իրավիճակում ամենազարմանալին, իհարկե, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին «ակտիվ հանգստի» ուղարկելու որոշումն էր:
Ինչպես Աշոտյանը հայտարարեց՝ նա կլինի իր աշխատավայրից մինչեւ 1 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում: Ու ակնհայտ է, որ Աշոտյանին «զոհելու» Սերժ Սարգսյանի որոշումն իրականում ՀՀԿ ներսում առկա խանդի տեսարանների արդյունք էր:
Ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում: ՀՀԿ-ում ոչ բոլորին էր դուր գալիս Աշոտյանի չափից ավելի ակտիվությունը. նա ամենուր էր: Աշոտյանին կուսընկերները նույնիսկ մեղադրում էին իր քայլերով կուսակցական գործունեությունը «կապիկության» վերածելու մեջ: Բայց միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ Աշոտյանին հրաժարական պարտադրելն ու կուսակցություն ուղարկելը ՀՀԿ-ի կողմից այնքան էլ ճիշտ ու արդար որոշում չէր, քանի որ ՀՀԿ-ի ողջ բեռը նա պատվով տանում էր: Ճակատագրական պահին մենամարտից չէր խուսափում, կուսակցության համար անձնական հեղինակությամբ վճարելու հեռանկարից չէր փախչում: Երբեմն ավելին էր վերցնում իր ուսերին, քան անհրաժեշտ էր ու, բնականաբար, աչքի էր ընկնում: Եւ սա առաջացրեց կուսակցական խանդ: Ու պատահական չէր, որ փետրվարի 10-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կսմիթով ասաց, թե. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Աշոտյանին, որ ինձ հանձնարարականներ է տալիս, բայց ինձ հանձնարարականներ տալիս է միայն կուսակցության նախագահը»:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առանձնապես չէր ընկալվում նաեւ ՀՀԿ մյուս փոխնախագահների կողմից:
րա եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները հարթ չեն: Աշոտյանն առավել գերադասում է շփվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, ով համարվում է Աբրահամյանի հիմնական մրցակիցը՝ դրանից բխող «անկուսակցական» հետեւանքներով: Եւ այս կաթիլ-կաթիլ անհասկացվածությունը վերածվեց կոնկրետ որոշման:
Իհարկե, հանուն ճշմարտության պետք է ասել, որ, հիրավի, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը որպես կրթության նախարար չէր փայլում, ձախողումներն ու դժգոհությունները շատ-շատ էին: Բայց մյուս կողմից անհերքելի իրողություն է, որ Արմեն Աշոտյանը փայլուն քաղաքական գործիչ է, եւ նրա այդ իմիջը ընկալվում է ինչպես իշխանության ու ընդդիմության, այնպես էլ լրատվական դաշտի կողմից: Եւ պետք է արձանագրենք, որ Արմեն Աշոտյանի չափից դուրս ակտիվությունը կուսակցությունում ու իշխանական բուրգի անկուսակցական հատվածում խանդի առարկա դարձավ:
Ու մասնավոր զրույցներում հնչող մտահոգությունները, թե անլրջացրել է կուսակցությունն ու նախարարի պաշտոնը, հասավ նաեւ Սերժ Սարսգյանին, ով, ի վերջո, «հարմար պահի» կայացրեց այդ որոշումը՝ Արմեն Աշոտյանին ուղարկելով ՀՀԿ փոխնախագահի «ակտիվ աշխատանքի»:
Թամարա Միքայելյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/489447/
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել