USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պարեկները հասան Սևանին. ո՞րն է իրականում նրանց առաքելությունը
2023-04-27 13:13:00
Տպել Տպել

Կառավարության նիստում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարլեու մասին օրենքների նախագծերը ներկայացնելիս ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։

Ըստ Ղազարյանի՝ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, այդ թվում՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում, նավավարների սթափության վիճակի զննություն, լողամիջոցը վարող ոչ սթափ անձանց մեկուսացում, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգում, լողամիջոցի զննում, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործման արգելում և դրա տեղափոխում կամ այլ անձին հանձնում։ Առայժմ 95 հաստիքանի ստորաբաժանումը ունենալու է 4 հենակետ՝ ստատիկ և մոդուլային շենքային պայմաններով։
Ըստ էության, ականատես ենք դառնում պարեկային ինստիտիտուտի ընդլայնմնանը միտված մի գործընթացի, որի արդյունավետութունը, կարելի է ասել, խիստ կասկածելի է մնում: Խնդիրն այն է, որ չկա ոչ մի հիմք՝ պնդելու, որ ջրային պարեկների պրոֆեսիոնալիզմը կարող է ավելին լինել այն մակարդակից, որն առկա է սովորական՝ այսպես ասած ցամաքային պարեկների մոտ: Իսկ այն, որ պարեկների պրոֆեսիոնլիզմի, որակների հարցը այսօր հանդիսանում է Ոստիկանության թիվ մեկ մարտահրավերներից, տեսանելի է նույնիսկ անզեն աչքով:
Մյուս կողմից՝ կա նաև պետության ուսերին հավելյալ ֆինանսական բեռ դնելու նպատակահամարության հարցը՝ հաշվի առելով ոչ միայն հաստիքների քանակի աճման հնարավոր տեմպերը, այլև ջրային պարեկներին տեխնիկապես զինելու, անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցը: Սա տեղի է ունենում մի երկրում, որի բանակը, ըստ բազմաթիվ վկայությունների, պրակտիկորեն անտերունչ վիճակում է գտնվում, մի երկրում, որի անվտանգային համակարգը, ըստ էության, տարրալուծվել է ժամանակի ու տարածության մեջ, ինչի մասին, ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանում:
Երևի ջրային պարկային ծառայություն են ստեղծում, որ վարչապետն ամառներն ապահով լող տա Սևանի ջրերում:

Այս նյութը դիտել են - 4420 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook