USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տոն, որը միշտ մեզ հետ չէ
2023-05-01 07:56:00
Տպել Տպել

Արդեն շատ վաղուց Աշխատանքի օրը Հայաստանում հակասական զգացողություններ է առաջ բերում: Չնայած այդ օրը բոլոր կարևորագույն պաշտոնյաները չեն ծուլանում ու իրենց ուղերձներում աշխատանքը փառաբանող, բարձր գնահատող, հայ մարդու տաղանդները գովերգող ուղերձներ են հղում, սակայն շարքային քաղաքացու համար մայիսի 1-ը այդպես էլ իսկական տոն չի դառնում:

Թե ինչու է այդպես, պարզ է. որպեսզի Աշխատանքի օրը Հայաստանում էլ տոն դառնա, Հայաստանը պետք է լիներ մի երկիր, որն իր քաղաքացիներին լայն հնարավորություններ է ընձեռում՝ ինքնադրսևորվելու, աշխատելու ու արարելու համար: Մինչդեռ ինչպես նախահեղափոխական, այնպես էլ հետհեղափոխական շրջանում Հայաստանում կային ու դեռ կան հարյուր հազարավոր գործազուրկներ, իսկ աշխատողներն էլ փաստացի իրավազուրկ վիճակում են գտնվում՝ կախված բացառապես գործատուի բարի կամքից: Փաստ է, որ ՀՀ ախատանքային օրենսգիրքն այսօր շատ կետերով չի գործում, իսկ պետության միջամտությունը նմանատիպ հարցերում խիստ մակերեսային է մնում:
Իրականում Աշխատանքի օրը կարող է տոն համարվել չինովնիկների ու իշխանամերձ շրջանակների համար, որոնց ինքնադրսևորման համար այսօր ՔՊ-ական իշխանությունն իսկապես ստեղծել է շատ լավ պայմաններ: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անրդեասյանը, իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատմելով սեփական դստեր մասին, գովերգել էր նրա աշխատելու ցանկությունը՝ հայտնելով, իր՝ դեռ դպրոցական աղջիկը որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը:
Կասկած չունենք, որ նախարարի աղջիկը չունի ու երբեք չի էլ ունենալու աշխատանքի խնդիր, սակայն արդյոք ԿԳՄՍ նախարարի դուստրը կարո՞ղ է համարվել հայ երեխայի հավաքական կերպար այսօր: Իհարկե՝ ոչ, քանի որ ոչ միայն երեխաները, այլև մեծահասակներն այսօր չունեն հնարավորություն, փոխարենն ունեն չիրացված պոտենցիալ՝ աշխատելու, եկամուտ ունենալու, լիարժեքորեն կյանքում կայանալու:
Ցավոք, Հայաստանում ոչինչ չի փոխվել, և ինչպես նախկինում կյանքի բարիքներից լիարժեքորեն կարողանում էին օգտվել միայն որոշակի շերտին պատկանող քաղաքացիներ, այսօր էլ նույն իրավիճակն է, ուղղակի իշխող կուսակցության անունն է փոխվել՝ ՀՀԿ-ից դառալով ՔՊ:

Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 818 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook