- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երանի» հեռուստանովելը կարճ ժամանակահատվածում դարձավ ամենադիտարժան հեռուստասերիալներից մեկը: Սակայն վերջին շրջանում մամուլի որոշ հրապարակումներ եղան հեռուստասերիալի ռեժիսոր Վահե Սայանի և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, «Երանի» հեռուստանախագծի պրոդյուսեր Էդգար Ավագյանի, նրանց աշխատանքի վերաբերյալ:
Orer.am-ը Վ. Սայանից փորձեց պարզաբանում ստանալ մամուլում շրջանառվող լուրերի առնչությամբ:
- Վահե, ովքե՞ր են այն «բոլոր»-ը, որ «գիտեն» Էդգար Ավագյանի կարողությունների մասին:
- Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե «բոլոր»-ն ովքեր են, բայց, իմ կարծիքով, այս ամենը պարապության և մասնագիտական իմպոտենցիայի հետևանք է, մի քանի կոպեկի համար իրենց արժանապատվությունը վաճառող մարդկանց մտահղացումներ: Նման մարդիկ սեփական պրոյեկտների անհաջողության ողջ մաղձը թափում են հաջողված նախագծերի հեղինակների և դրանք իրագործած թիմի անդամների վրա: Վստահ եմ՝ ամբողջ հարցն այն է, որ գործով ենք ապացուցում, որ ուժեղ ենք, ինչը որոշ մարդկանց չի թողնում հանգիստ քնել, որի պատճառով էլ նրանք զբաղված են տափակ ու անիմաստ լուրեր տարածելով: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք այդ մարդկանց ծանր հոգեբանական և ֆինանսական վիճակը ու մեծահոգաբար ենք մոտենում իրենց վայրահաչություններին, որն ակամայից հիշեցնում է Կռիլովի հայտնի՝ «Слон и моська» առակը:
- Այսինքն՝ «Երանի» հեռուստասերիալի հաջողություններն են զայրացրե՞լ որոշ մարդկանց: Եվ ինչո՞ւ է շոշափվում «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի անունը:
- Այո՛: «Երանի»-ն շատ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ Էդգար Ավագյանի ճիշտ պրոդյուսինգի և մոտեցման, ինչպես նաև պրոֆեսիոնալ դերասանական անձնակազմի, լայն ժողովրդականություն ձեռք բերեց:
«Կենտրոն»-ն այսօր մեծ հաջողություններ է գրանցել և բարձր վարկանիշ ունի: Դրա մասին է վկայում այն փաստը, որ միջազգային հեղինակավոր հեռուստաչափիչ ընկերության հրապարակած հեռուստանախագծերի վարկանիշային աղյուսակում «Երանի» հեռուստանովելը տևական ժամանակ է զբաղեցնում է 1-2 հորիզոնականները: Այս առաջընթացը որոշ մարդկանց նյարդայնացնում է:
- «Կենտրոն»-ը վերջին ամիսներին դարձել է առաջատար, իսկ Ձեր նախորդ սերիալը՝ «Բախտաբեր»-ը, մոտ մեկ տարի բացարձակ առաջատարն էր վարկանիշի առումով և հեռուստասերիալներից դարձել էր բացառիկ հաջողակ նախագիծ, «Երանի»-ին է՞լ է նույն «ճակատագիրը» սպասվում:
- Թե՛ «Երանին», թե՛ «Բախտաբեր»-ն առաջին օրվանից հաջողություն են ունեցել: Այդ հաջողությանը հասնում ենք մեր աշխատանքի շնորհիվ, իսկ գնահատականները տալիս է հեռուստադիտողը: Ես մեծ հաճույքով եմ աշխատում մեր կողմից իրականացվող ցանկացած նախագծի վրա, հետևաբար հենց դրանից էլ ծնվում են պտուղները: Նույնը կարող եմ ասել մեր բոլոր թիմակիցների մասին: Բոլորը եռանդով և նվիրվածությամբ են աշխատում և այդ բոլորն իրար գումարվելով արդյունքում հասնում ենք հաջողության:
- Ի՞նչ կասեք Էդգար Ավագյանի կարողությունների և նրա հետ համատեղ աշխատանքի մասին:
- Ինչ վերաբերվում է Էդգար Ավագյան անհատին, ապա ես չէ որ պետք է նրա մասին գնահատական հնչեցնեմ: Դեռևս 1999թ.-ին Ավագյանը՝ Բագրատ և Վահագն Սարգսյանների հետ (նրանց միավորում են ազգակցական կապեր), որոնք ստեղծել են Հայաստանում առաջին համահայկական կոմերցիոն հաջողակ հեռուստաընկերությունը, եղել է «Արմենիա»-ի հիմնադրման ակունքներում կանգնած թոփ մենեջեր: Հետևաբար, մեդիադաշտում աշխատող և իրենց պրոֆեսիոնալ համարողների՝ Ավագյանին իբր չճանաչելու մասին հայտարարությունները, հենց իրենց պատիվ չեն բերում:
Էդգար Ավագյանի և իր թիմի շնորհիվ այսօր «Կենտրոն» հեռուստաընկերությունը 7-8-րդ հորիզոնականից բարձրացել է և տեղ զբաղեցրել լավագույն եռյակում: Նա ավելի քան 50 նախագծեր ունի, որոնք բոլորն էլ հայտնի են հասարակությանը: Ինչ վերաբերում է նախագծեր փակվելու և մարդկանց կրճատման մասին լուրերին, ապա դա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև ճիշտ հակառակն է:
Այսօր «Կենտրոն»-ում, հեռուստաընկերության սեփականատիրոջ աջակցության շնորհիվ և, ինչու չէ նաև «Կենտրոն»-ի բարձր վարկանիշի արդյունքում աճած գովազդային բյուջեների հետևանքով, աշխատակիցների թիվն ավելացել է 80-90-ով:
- Ինչպե՞ս եք վերաբերվում նախկին նախագծերի փակվելու հետ կապված դժգոհություններին:
- Այն աշխատակիցները, որոնք չեն մտել հեռուստաընկերության նոր ռազմավարության տրամաբանության մեջ, փոխադարձ համաձայնությամբ դուրս են եկել աշխատանքից:
-
Ի՞նչ կասեք՝ որպես ամփոփում:
- Թե՛ Էդգար Ավագյանը, թե՛ նրա շուրջ համախմբված ստեղծագործական թիմը միշտ էլ ապացուցել են, որ իրենք հայաստանյան մեդիադաշտում ամենահաջողված մեդիանախագծեր իրականացնողներն են, ինչը շատերին ստիպում է հաշվի նստել իրենց հետ, իսկ ոմանց՝ անիմաստ լուրեր տարածել՝ վնասելով հենց իրենց իմիջին:
Ա. Գրիգորյան
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից