- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Չնայած հայտարարվել է, որ տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի մի քանի տեղամասում կլինի ձայների վերահաշվարկ (31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերում), սակայն դրանք ոչ էական ազդեցություն կունենան վերջնական արդյունքի վրա, որը, պետք է արձանագրել, իշխանությունների համար բավական հիասթափեցնող դուրս եկան: Ճիշտ է՝ ձայների քանակով Սարիկ Մինասյանի հավաքած տոկոսները ավելի շատ են, քան մյուսներինը, սակայն բացաձակ իմաստով Մինասյանը պարտություն է կրել, քանի որ կարողացել է հավաքել ընդամենը 36-37% տոկոս ձայն: Երկրորդ տեղում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է (մոտ 21%), երրորդում՝ Մարտուն Գրիգորյանը (մոտ 16%), 4-րդ տեղը բաժին է հասել մյուս ընդդիմադիր թեկնածուին՝ Ռուբեն Մխիթարյանին (մոտ 9%):
Գյումրիի ընտրությունների քադաքական նշանակությունը համապետական էր. ընդդիմությունն արեց ամեն ինչ՝ ավելի մեծ նշանակություն հաղորդելու դրանց, քանի որ կար համոզմունք, որ եթե Գյոմրիում իշխանություններին չհաջողվի հավաքել 50+1, ապա ՔՊ-ի դիրքերը ողջ երկրով մեկ կթուլանան, ու հնարավոր կլինի նոր քաղաքական ալիք բարձրացնել հենց Երևանում՝ իշխանափոխության հասնելու համար: Նկատենք նաև, որ Փարաքարում, որտեղ զուգահեռաբար ևս ընտրություններ էին, իշխանությունները նույնպես պարտություն են կրել:
Այն, որ ՔՊ-ն չունի ժողովրդական համարում, իհարկե, անվիճելի է, ինչպես և անվիճելի է այն, որ ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում: Բայց արդյոք միայն դա բավարար կլինի՞ հասնելու այն արդյունքին, որի մասին ընդդիմությունն է երազում նույնիսկ այն դեպքում, եթե նույն Գյումրիում մյուս ընդդիմադիր թեկնածուներն իրենց բոլոր ձայները տան երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին:
Այս հարցը մեծամասամբ կախված է նրանից, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ կապիտալիզացնել իր հնարավորությունները, թե՞ ոչ: Այս հարցն էլ կախված կլինի նրանից, թե արդյոք կհաջողվի՞ իսկապես միասնականություն ապահովել ընդդիմադիրների շրջանում՝ հաշվի առնելով հատկապես դրա թևերի միջև ներկայիս լարվածության փաստը:
Բոլոր դեպքերում նախ հարկավոր է լինելու՝ Գյումրիում հասնելու այնպիսի կոնֆիգուրացիայի, որ ՔՊ-ն իսկապես իշխանազրկվի: Թե ինչպես, կա մի քանի սցենար: Գյումրիում հաջողության գրանցումը դրական ազդեցություն կունենա ողջ երկրով մեկ ընդդիմության հեղինակության վրա, որը սասանված է այսօր:
Հայաստանը պետք է փրկել ՔՊ-ական իշխանության ճիրաններից, իսկ Գյումրիում արձանագրված արդյունքը կարող է այդ գործին շատ լավ ծառայել, եթե ընդդիմությունը կարողանա իսկապես համախմբվել, այլ ոչ թե իրար «կոկորդ կրծել»:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


