USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 22 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում
2023-07-20 12:23:00
Տպել Տպել

 Hetq.am-ը գրում է.

«Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։
34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է` 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։
«Մաման Ասկերանում փոքր բանջարանոց ունի ու երբեմն կարտոֆիլ ու լոբի է բերում մեզ։ Խանութներում ոչինչ չկա, նույնիսկ լոբին այսօր առանց սոխի եմ եփել։ Ձեթ էլ չկա, խոզի յուղով եմ ճաշ եփում, որը էլի մաման էր բերել»,- ասում է Աննա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հաց նույնպես դժվար է գտնում։ Հերթերում հաճախ ժամից ավելի է սպասում։
«Լավ է քույրս հարևանությամբ է ապրում։ Երեխաներին ինքը հետևում է, մինչև ես գնում եմ հացի հետևից։ Փռերում էլ երկուսի համար չեն թողնում գնել, ասում են՝ թող ինքը անձամբ գա: Հետո ես եմ քրոջս երեխաներին հետևում, մինչև ինքն իր ընտանիքի համար հաց կգնի։ Որ ժամին էլ գնաս, հերթում սովորաբար 15-20 հոգի լինում է: Մարդիկ ստիպված հերթ են կանգնում, խանութներում այլևս հաց չեն վաճառում»,- պատմում է Աննան։
Լվացքի փոշու բացակայության պատճառով հագուստը Աննան ամանի հեղուկով է լվանում։
«Այդ հեղուկն էլ մի հինգ օր առաջ եմ մի կերպ գտել։ Սա էլ վերջանա, չգիտեմ՝ ինչ եմ անելու։ Տանը շաքարավազը ամանի մեջ եղածն է, այս երկու օրը դա էլ կվերջանա»,- ասում է նա։ Եթե մոր օգնությունը չլիներ, ինքն էլ, երեխաներն էլ սոված կմնային»։

Այս նյութը դիտել են - 1444 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook