USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի...
2023-09-24 21:11:00
Տպել Տպել

Վերջին անգամ գիշերեցի իմ տանը, ավելի ճիշտ լուսացրի... կներես պապ, կներեք տղերք Ձեր թափած արյան համար եմ մինչև վերջ մնացել Արցախում, կառուցել ու կառուցել՝ տներ, արժանապատվություն, պատիվ ու անուն, հիմա ոչ հող ունեմ, ոչ տուն, ոչ հայր, ոչ հայրենիք: Չգիտեմ ուր եմ գնում և որտեղ կմթնի օրս, բայց հայրենազրկման ճանապարհին հասկացա թե ոնց է լինում իսկական որբը:
Հ.Գ. Կներես պապ, չկարողացա անգամ ճանապարհն անցնել ու գալ հայրենի ծննդավայր քեզ հրաժեշտ տալու, անգամ տան պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու:
Կյանքիս ամենասարսափելի լուսաբացը օտար ամայի ճամփեքի վրա...
Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր վերջին լուսանկարը կունենամ իմ տան պատուհանից, իսկ մյուս տանս չեմ էլ կարողանա հրաժեշտ տալ, որովհետև թուրքն է այդպես ուզում:
Նանար Պողոսյան

Այս նյութը դիտել են - 723 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook