- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2025-03-10 21:45:00Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ
- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ սկանդալային հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- մասնավորապես՝ ասել էր Ղուկասյանն իր ֆեյսբուքյան «լայվում»:
Նա խոստացել էր, որ եթե 24 ժամվա ընթացքում արձագանք չլինի, ապա հատուկ անդրադարձ է կատարվելու խնդրին: Եվ ահա մի քանիսն արձագանքել են՝ Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելու փորձերը դատապարտելով:
Քրիստինե Պեպելյանը, Արմենչիկը, Տիգրան Ասատրյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը և այլք անընդունելի էին համարել Ցեղասպանության փաստի ժխտումը կամ դրա իսկությունը կասկածի տակ դնելը, իսկ Պեպելյանը գրել էր. «Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի՛ կարող...Մեր պապերը տեսել են, մենք 1915-ը հիշում ենք»:
Այստեղ ուշագրավն այն է, որ այդ արձագանքներում հեղինակների կողմից փորձ է արվել շրջանցել բուն խնդիրը՝ իշխանությունների վարած թրքահաճո քաղաքականության հարցը՝ հղում կատարելով ասենք ապուպապերին, որոնց դժվար թե տեսած կամ լսած լինեին նրանցից շատերը երբևէ:
Ստացվում է, որ եթե Վարդան Ղուկասյանը թեման չարծարծեր, Փաշինյանի ցեղասպանաուրաց հայտարարությունները նույն այդ արվեստագետների կողմից մնալու էին անարձագանք:
Օրինակ՝ Տիգրան Ասատրյանն ակնհայտորեն մոռացել է, թե ինչպես էր 44-օրյա պատերազմի ժամանակ «երկնային գրասենյակի ներկայացուցչի» հետ միտինգներ ու ակցիաներ անում, պարկապզուկի տակ հաղթանակ գոռում, մինչդեռ օրեցօր ակնհայտ էր դառնում, որ լավատեսության հիմքեր չկան, մերոնք տանուլ են տալիս ու հազարներով զոհվում. արծունություն էր, փաստորեն, անում:
Կամ ո՞ւմ է հետաքրքրում, Տիգրան Ասատրյանը իր սեփական տանը 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացված թելեթոնի օգնությամբ հավաքագրված փողերն 700.000 դոլարից ավելի ինչ ճակատագրի արժանացան և ում գրպանը հոսեցին իրականում: Այդ խնդրին անդրադարձ եղե՞լ է, «հայրենասերներից» մեկնումեկը թեման արծարծե՞լ է:
Ցեղասպանաուրաց այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանն արեց Շվեյցարիայում, հրաշալի առիթ կարող էր լինել՝ հենց այս իշխանությունների դեմ նույն ԱՄՆ-ում միտինգ կամ բողոքի ակցիա կազմակերպելու կամ գոնե Փաշինյանի դեմքն անձնապես խարազանելու: Բայց կարծես թե ոչ ոք տեղից չի ուզում շարժվել, իշխանությունների հետ բախման մեջ մտնել, թեմայի մեջ ընկնել: Եվ սա հայրենասիրությո՞ւն է կոչվում:
Մյուս կողմից՝ Վարդան Ղուկասյանը կարծես այնքան էլ ճիշտ չարեց, որ նման կոչ հնչեցրեց, քանի որ իր այդ կոչով մեծ նշանակություն հաղորդեց իրենցից ոչինչ չներկայացնող ու, ըստ էության, հայ մշակույթն այլասերող ինչ-որ «պեշկաների»: Պետք է հասկանալ, որ այդ տարրերը միայն վախից են կիսատ-պռատ արձագանքել Ղուկասյանի կոչին՝ չցանկանալով նրա «ատամի տակ ընկնել»:
Ցավոք, այսօր հարմարվողականությունն ու կոմֆորմիզմը դարձել են շատ երևելիների կամ այդպիսին իրենց կարծողների վարքագծին բնորոշ ամենացցուն հատկանիշները, ինչը ողբերգություն է. նմանները կա՛մ պետք է վերանայեն իրենց հայացքներն ու կեցվածքը, կա՛մ հասարակության կողմից նետվեն աղբանոց՝ մշակութային միջավայրը հնարավորինս անաղարտ պահելու:

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին





