USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գասպարյան Վովայի արժանի հետնորդները. ճշմարտության հանդեպ ատելության արմատը
2023-10-17 09:38:00
Տպել Տպել

Հոկտեմբերի 16-ը հռչակված է՝Հայ մամուլի օր: Ժամանակակից աշխարհում, բայց հատկապես զարգացած երկրներում մամուլի գործառույթը հսկայական է՝ոչ պակաս պետական կառույցների ունեցած գործառույթների ամբողջությունից: Ժողովրդավարական աշխարհն այսօր հենվում է նաև ազատ խոսքի վրա, և եթե չլիներ մամուլի ազատությունը, գուցե նույն արևմտյան երկրներն այսօր պակաս բռնապետական չլինեին, քան ասենք Ադրբեջանը կամ Թուրքմենստանը:

Հայ մամուլի ճանապարհը երբեք կանաչ չի եղել: Այն այդպսին չէ հատկապես հիմա՝ վարչապետ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք. իշխանություններն անթաքույց ատելությամբ են լցված ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ՝ թիրախավորելով բոլոր նրանց, ովքեր փորձում են ասել ճշմարտությոնը:
Իշխանությունների կամ իշխանամերձ շրջանաների կողմից Հայ մամուլի օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքներն իրականոմ կեղծավոր են, քանի որ եթե արժևորվեր լրագրողի աշխատանքը, ամենաբարդ իրավիճակներում անգամ ուղիղ, շիտակ խոսք հնչեցնելը, ապա Հայաստանում այսօր այլ իրավիճակ կլիներ, չէր լինի այն համատարած խաբեությունն ու քաոսը, որոնց ճիրաններում խեղդեցին նաև Արցախը:
Հայաստանում լրագրության ոլորտում երկու տեսակ իրականություն կա. եթե իշխանամետ ես ու սիրում ես մարդկանց հրամցնել ՔՊ-ական թեզերը, ապա պատվելի ես ու առավել, իսկ եթե ջանում ես հանրության աչքերը բանալ ու պատմել ճշմարտությունը, «սև» ես ածուխից էլ առավել: Այլ կերպ ասած՝ սևերի ու սպիտակների բաժանարար գիծը վաղուց քաշվել է նաև ժուռնալիստիկայի ոլորտում, և դա մի դաժան իրականություն է, որից չես կարող փախչել:
Այս իմաստով ՔՊ-ական իշխանությունը շարունակում է Գասպարյան Վովայի հիմնած ավանդույթներն ու դրանք բարձրացնում նոր մակարդակի՝ ամեն անգամ հիշեցնելով իր իրական ծագումնաբանության մասին:
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում»…

Այս նյութը դիտել են - 1078 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook