USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փետրվարի 1-ին կայանալիք Դավիթ Ամալյանի մենահամերգը խոստանում է անմոռանալի լինել
2024-01-30 14:03:00
Տպել Տպել

 Հայ մարդու տոկունության, դժվարությունները հաղթահարելու ու տառապանքն անտեսելու ունակության ֆենոմենը դեռ մնում է լիովին չուսումնասիրված, թերբացահայտված:

Զարմանում ես՝ ինչպես ենք կարողանում նույնիսկ այսքան տառապանքից հետո շարունակել հավատալ ապագային, կյանքին ու դեռ հուսալ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: Այս իմաստով դժվար է թերագնահատել իսկական արվեստի դերը. հենց հայի հոգուց բխող արարչական ջիղն է, որ մեզ կյանք է տալիս, օգնում ապրել ու չվհատվել, չծնկել չարի առաջ:

Իսկական արվեստի մի յուրօրինակ նմուշ էր հունվարի 20-ին, Փասադենայի «Վաչե և Թամար Մանուկյան» սրահում կայացած սիրված արտիստ Դավիթ Ամալյանի մենահամերգը: Այն ավելին էր, քան պարզապես համերգը. այն հավերժականի ու դեպի հավիտենականություն ձգտող անցավորի միջև երկխոսություն լիներ ասես՝ ունկնդրի հոգու ամենանուրբ լարերը շոյող, մինչև հոգու խորքը ներթափանցող ու կյանքի նոր՝ մինչ այդ գուցե չբացահայտված իմաստ հաղորդող:
Ամալյանի արվեստի բարձրությունից ապշած հանդիսատեսը, ինչպես և կարելի էր սպասել, ցանկություն է հայտնել՝ կրկին ունկնդրելու արտիստին՝ նրա հետ միասին մեկ անգամ ևս ընկղմվելու հավերժի հունը:
Լոսանջելեսահայ համայնքի մաս հանդիսացող արվեստագետներն ու հանրային դաշտի այլ երևելիներ չէին կարողացել զսպել համերգից ստացած իրենց էմոցիաներն ու դրական էներգիան՝ իրենց խոսքում շատ բարձր գնահատելով Դավիթ Ամալյանի հոգու այդ ճիչը:
Եվ, ահա, ընդառաջելով լոսանջելեսահայությանը՝ «GRAND PARTY» ընկերությունը իր վրա է վերցրել նոր համերգի կազմակերպման պատասխանատվությունը՝ փետրվարի 1-ին ևս մեկ անգամ շանս ընձեռելով Դավիթ Ամալյանի երկրպագուներին՝ ըմբոշխնելու նրա արվեստը Բըրբենքի «THE STAGE»-ում: Ի դեպ փետրվարի 1-ը նաև արտիստի ծննդյան օրն է՝ նրա 50-ամյակը, ինչը կարելի է իսկապես խորհրդանշական համարել:
Այնպես որ՝ իսկապես արժե մասնակցել սիրված երգչի համերգին՝ լիցքավորվելու այն դրական ու ապրեցնող հույզերով, որոնցով թաթախված են թե՛ ապրեցնող ստեղծագործությունները, թե՛ նրա անձը՝ սեփական սերն ու գնահատանքը փոխանցելու վաստակավոր արտիստին՝ նրա մատուցած արվեստին արժանին մատուցելով:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 3538 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook